Անուշ Նավասարդյան - Mediamax.am

Անուշ Նավասարդյան
Անուշ Նավասարդյան
Երեւանի թիվ 196 դպրոցի տնօրեն
Ղարաբաղյան շարժումն ու ԱՄԿ-ականները Մի քանի ամիս տեւեց, մինչեւ հայրս ինտեգրվեց ընտանիքին, շրջապատին, հասարակությանը: 7 տարին քիչ չէր իրականությունից դուրս մնալու համար: Ինչպես արդեն գրել էի նախորդ սյունակում, երբ հայրս վերադարձավ, ես արդեն 4-րդ դասարանում էի սովորում, Արուսը՝ 1-ին, իսկ մայրս մի քանի տեղ աշխատող, կայացած կին էր, ու հայրս պետք է մեծ ջանքեր գործադրեր՝ իր ուրույն տեղն ու դերը գրավելու ընտանիքում, որոնց մասին գոնե մենք՝ երեխաներս պատկերացում գրեթե չունեինք: Դե, իհարկե, արդեն ասել եմ, որ մորս համար հայրս բարձր արժեք էր (եւ է), ուստի մենք էլ սկսեցինք քիչ-քիչ հարմարվել նրա ներկայությանը մեր կյանքում: Դա այնքան էլ երկար ժամանակ չպահանջեց, քանի որ հայրս էլ ջանք չէր խնայում՝ լրացնելու բաց թողնվածը: Մինչ աշխատանքի տեղավորվելը առավոտյան մեզ ուղեկցում էր դպրոց, ապա՝ դիմավորում, ստիպում էր մեզ առողջ սնունդ ընդունել՝ կաթնաշոռ, թթվասեր (որոնք ես սարսափելի չէի սիրում) եւ օգնում էր դասերը պատրաստել: Պիտի նշեմ, որ հայրս բացառիկ գրագետ մարդ էր, թեեւ հնարավորություն չէր ունեցել բարձրագույն կրթություն ստանալու (ինչպես գիտեք, առաջին անգամ ձերբակալվել է 18 տարեկան հասակում), խոսում էր գրական հայերենով եւ հաճախ բարկանում էր մեր երբեմն օգտագործած խոսակցական բառերի համար: Ուզում եմ մի հետաքրքիր դեպք պատմել, որ դաջվել է հիշողությունս մեջ:
Մեր ընտրանին