Ավետիք Չալաբյան - Mediamax.am

Ավետիք Չալաբյան
Ավետիք Չալաբյան
«Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության համակարգող
Ինչպես վերականգնել Հայաստանի ռազմական հզորությունը Վերջին իրադարձությունները Ղազախստանում, դրանց անսպասելի զարգացումը եւ ծավալումը, եւս մեկ անգամ եկան հավաստելու, որ մեր տարածաշրջանում ընթանում են աշխարհաքաղաքական վերաձեւման լայնամասշտաբ գործընթացներ, որտեղ կշեռքի նժարի վրա դրված են ամբողջական երկրների ինքնիշխանությունն ու ապագան։ Հայաստանը հայտնվել է այս նոր աշխարհաքաղաքական նախագծի խաչմերուկում, որտեղ հսկայական գեոստրատեգիկ եւ տնտեսական շահեր են բախվում, եւ որում տարածաշրջանի վերաձեւման ակտիվ դեր է հատկացված նեոօսմանյան Թուրքիային։ Հայաստանի ամբողջական վերահսկողությունը Արցախի նկատմամբ առանցքային խոչընդոտ էր այդ ծրագրի ճանապարհին, եւ թուրքական դաշինքին հաջողվեց, գոնե առժամանակ, այդ խոչընդոտը վերացնել։ Նրա հաջորդ նպատակը Հայաստանի վրայով տրանսպորտային հաղորդակցություն է, իսկ այնուհետեւ՝ Սյունիքի եւ հեռանկարում ողջ Հայաստանի տարածքի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը։
Ինչպես փրկել տնտեսությունը համաճարակից Արդեն հինգ շաբաթ Հայաստանը ապրում է արտակարգ դրության պայմաններում։ Ապրիլ ամսին դրան ավելացել են կարանտինային կոշտ սահմանափակումները, տնտեսության զգալի մասի աշխատանքի դադարեցումը, օր օրի աճող հանրային դժգոհությունը, եւ ամենակարեւորը՝ ապագայի վերաբերյալ անորոշությունը։ Ե՞րբ է ավարտվելու կարանտինը, ե՞րբ են աշխատելու ձեռնարկությունները, ա՞րդյոք փոքր եւ միջին ձեռնարկությունները կկարողանան դիմանալ մինչեւ կարանտինի ավարտը, արդյոք նախկինում օրավարձի հույսով ապրող բազմաթիվ մարդիկ կկարողանան գոյատեւել այս պայմաններում, ա՞րդյոք Կառավարության միջոցները կհերիքեն բոլոր կարիքավորների համար, ա՞րդյոք աշնանը համավարակի նոր ալիք չի գա եւ նորից ամեն ինչ կանգնեցնի, ի վերջո, երբեւիցե կհայտնվի՞ հուսալի պատվաստանյութ, թե՞ մենք այլեւս այս վիրուսի գերին ենք մնալու։
Կյանքը կորոնավիրուսից առաջ եւ հետո Դեռ երկու շաբաթ առաջ, Հայաստանում մարդկանց ճնշող մեծամասնության համար կորոնավիրուսը թվում էր էկզոտիկ խնդիր, պարփակված հեռավոր Չինաստանի բազմաթիվ նահանգներից մեկում, մանավանդ որ այդ երկրի ամենազոր կառավարությունը կարծես կարողացել էր համաճարակը վերցնել վերահսկողության տակ, եւ նրա տարածումը սկսել էր դանդաղել։ Այսօր, մարտի 22-ին, երբ ես գրում եմ այս տողերը, COVID-19 վիրուսով պայմանավորված համաճարակը դարձել է գլոբալ մասշտաբի մեծագույն աղետ, քաղաքական գործիչները եւ վերլուծաբանները այն համեմատում են Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ իր հնարավոր հետեւանքներով, երկրների մեծ մասի միջեւ տրանսպորտային հաղորդակցությունը դադարել է, շատ երկրներ անցել են արտակարգ դրության, ֆինանսական շուկաները քաոսի մեջ են, բազմաթիվ բիզնեսներ կանգ են առել, եւ շփոթված մարդիկ փորձում են հասկանալ, ինչ է նշանակում ապրել այս նոր իրականության մեջ։
Ինչպես արդիականացնել մեր պետությունը Անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո երկրում խիստ արդիական է դարձել պետության ապագայի վերաբերյալ դիսկուրսը։ Մենք ժառանգել ենք մեր պետական կառույցը Խորհրդային միությունից, ու թեեւ անկախության տարիներին այն լուրջ փոփոխությունների է ենթարկվել, ընդունվել, այնուհետեւ երկու անգամ արմատական վերանայվել է նոր Սահմանադրությունը, մեր պետությունը դեռեւս չի ընկալվում որպես մինչեւ վերջ կայացած, կայուն եւ արդյունավետ ազգային կառույց, դրա վկան հենց իշխանափոխության հախուռն (թեեւ ոչ բռնի) բնույթն էր, ինչպես նաեւ վերջին տարվա ընթացքում պետական կառույցում ընթացող բազմատեսակ (եւ հաճախ քաոտիկ) փոփոխությունները։ Մենք սակայն չունենք անվերջ ժամանակ՝ կայացնելու եւ կայունացնելու մեր ազգային պետությունը, եւ պետք է առաջնորդվենք հստակ տեսլականով ու դրանից բխող պրագմատիկ հայեցակարգով, այլապես կարող ենք ականատես լինել պետության շարունակական դեգրադացիային եւ կարողությունների հետագա անկմանը։ Մենք փորձել ենք ստորեւ ուրվագծել բազմաթիվ քննարկումների արդյունքում ձեւավորված մեր պատկերացումները ազգային պետության տեսլականի եւ նրա կայացման առանցքային ուղղությունների մասին՝ այն միտումով, որ առաջարկվող գաղափարները դառնան հանրային քննարկման առարկա, եւ դրանց հիման վրա ձեւավորվի պետական շինարարության գերակայությունների վերաբերյալ ավելի ընդհանրական հանրային մոտեցում։
Մեր ընտրանին