Արա Թադեւոսյան Մեդիամաքսի տնօրեն Երեքշաբթի 15 Մայիս 2012 10:01 Impossible is nothing Այս խնդրի մասին վաղուց էի ուզում գրել, սակայն հարմար տեղեկատվական առիթ չէի գտնում: Արամ Փախչանյանի վերջին սյունակը խթանիչի դեր խաղաց. կարծում եմ, որ մտքերս որոշ իմաստով շարունակում են իր կողմից վեր հանված թեման: Չորեքշաբթի 9 Մայիս 2012 12:17 Իմ հերոսը` Ալվարդ Բարխուդարյանը 1992թ. մայիսի 9-ի առավոտյան սովորականի պես գնացի թերթի կրպակ, հերթ կանգնեցի ու թերթեր գնեցի: Տուն բարձրանալիս առաջին էջերում կարդացի, որ մերոնք ազատագրել են Շուշին: Անկեղծ լինեմ, հասկացա, որ կարեւոր բան է կատարվել, բայց ողջ կարեւորությունը այդ պահին չընկալեցի: Երկուշաբթի 7 Մայիս 2012 17:21 Երկընտրանք, որն իրականում չկա Այսօր իմ լավ բարեկամ Մայքլ Կամբեկը մեզ ուղարկեց իր հերթական սյունակը: Քանի որ Մայքլի օգնականները զբաղված էին եւ սյունակի հայերեն թարգմանությունը կարող էր ուշանալ, որոշեցի ինքս արագ թարգմանել այն: Երեւի, դա էր պատճառներից մեկը, որ շատ ուշադիր կարդացի սյունակը ու նկատեցի կետեր, որոնք, կարծում եմ, փոքր-ինչ սխալ շեշտադրումներ են պարունակում: Հինգշաբթի 3 Մայիս 2012 17:24 «Ազատ խոսքի» պաշտպաններին Երբ մոտ երկու շաբաթ առաջ քննադատեցի BlogNews կայքի խմբագրի պահվածքը, ոմանք պնդեցին, որ կամա թե ակամա արդարացնում եմ «ազատ խոսքը» ճնշելու փորձը: Իսկ կայքի աշխատակիցներն իրենց մեկնաբանություններում հանդես էին գալիս որպես այդ ազատ խոսքի վերջին պաշտպանների դերում: Հինգշաբթի 19 Ապրիլ 2012 16:31 Ինչո՞ւ կռիվ տանք BlogNews-ի համար Այսօր ստիպված եմ շարունակել երեկվա թեման` լրագրողական էթիկայի ու պատասխանատվության մասին: Այսօր խոսքը կգնա պատասխանատվության, ավելի ճիշտ` դրա բացակայության ու մեր ձեռքերով իրենց խնդիրները լուծելու որոշ մարդկանց փորձերի մասին, որոնք ինձ մոտ միայն զայրույթ են առաջացնում: Չորեքշաբթի 18 Ապրիլ 2012 13:13 Էթիկան ու կեղտոտ սպիտակեղենը Քանի որ վերջին շրջանում ակտիվացել են դավադրության տեսության ջատագովները, որոնք Մեդիամաքս-ի ամեն մի հրապարակման մեջ թաքնված իմաստ են որոնում, նախապես ասեմ` այս սյունակը գրված չէ Սամվել Ֆարմանյանին պաշտպանելու նպատակով, ոչ էլ նրա պատվերով: Ով դրան չի հավատում, կարող է իրեն նեղություն չտալ ու բուն սյունակը չկարդալ` միանգամից անցնելով «մերկացնող» մեկնաբանություն գրելուն: ՈՒրբաթ 13 Ապրիլ 2012 11:11 Սինեմատոգրաֆը, Ալիեւը, Ջոնին եւ Վանյանը - Да что там говорить, все мы - дерьмо, и плаваем в дерьме!
- Сдаётся мне, Билли Кинг, ты хочешь обидеть нас.
- Возьми мой кольт, Мартин, и пристрели меня, если я не прав.
- Я просто думаю : "дерьмо" - это не то слово, которое следует употреблять в порядочной компании.
- Согласен. Извините меня, джентльмены. Հինգշաբթի 12 Ապրիլ 2012 13:46 Կորուսյալ սերունդ ենք, թե՞ դեռ շանս ունենք Մենք նայում ենք ընտրապայքարին առանց հավատի` չնայած ընտրություններին մասնակցող ուժերից շատերը, դատելով կարգախոսներից, այդ հավատի կարիքը շատ ունեն: Մենք գիտակցում ենք, որ Հայաստանը դեպի լավն է փոխվում, սակայն դա տեղի է ունենում այնքան դանդաղ, որ մենք ափսոսում ենք մեր լավագույն տարիները: Մենք հասկանում ենք, որ անկախ այս ընտրությունների արդյունքներից հայեցակարգային առումով Հայաստանում շատ բան չի փոխվելու: Երեքշաբթի 3 Ապրիլ 2012 14:43 Մեզ հիմարի տեղ մի դրեք Ոստիկանությունը սկսել է արձագանքել մամուլի գրեթե բոլոր հրապարակումներին, որտեղ խոսք է գնում ընտրացուցակներում առկա խնդիրների մասին: Սա միանշանակ ողջունելի է: Կարծում եմ, երկրի քաղաքական ղեկավարության կողմից ոստիկանության ղեկավարությանը հանձնարարվել է ապահովել առավելագույն թափանցիկություն: Ոստիկանության ղեկավարությունն էլ, իր հերթին, հրաման է տվել համակարգի բոլոր օղակներին աշխատել այդ թափանցիկության ապահովման ուղղությամբ: ՈՒրբաթ 16 Մարտ 2012 09:45 Ես իմ անուշ… տաղավարի Եվ այսպես. երեկ կառավարության նիստում որոշվեց, որ Մաշտոցի այգու տարածքում տեղադրված տաղավարներն ենթակա են ապամոնտաժման՝ ոչ ուշ, քան 3 տարվա ընթացքում: Բավական տարօրինակ սահմանում է: Այսինքն, տեսականորեն դրանք կարող են վերանալ 4 կամ 8 ամիս հետո: Բայց ինչ-որ բան ինձ հուշում է, որ եթե դրանք ապամոնտաժվեն, ապա լավագույն դեպքում` 2 տարի 11 ամիս հետո: Չորեքշաբթի 14 Մարտ 2012 10:15 Անահիտի մենախոսությունը Նախորդ շաբաթ Հայաստանի կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն ու Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի պայմանավորվածություն ձեռք բերեցին Անահիտ աստվածուհու արձանի մասունքները ժամանակավորապես Բրիտանական թանգարանից դուրս բերելու եւ Հայաստանում ցուցադրելու մասին: Փորձեցի պատկերացնել Անահիտ աստվածուհու տպավորությունները հայաստանցի այցելուներից. Երեքշաբթի 6 Մարտ 2012 09:42 “Գաղտնազերծում”` 14 տարի անց Երեկ Վարդան Օսկանյանից ստացանք իր հուշերի հերթական մասնաբաժինը` կարդացի դրանք ու ապշեցի` պարզվեց, որ ես այդ պատմության հետ որոշակի կապ ունեմ, քանի որ նկարագրված բասկետբոլային խաղի մասնակիցն եմ եղել: Հինգշաբթի 1 Մարտ 2012 09:18 Հավաքականը որպես “հայկական երազանք” Երեկ, ինչպես եւ շատ-շատերը, դիտում էի Հայաստան-Կանադա խաղը: Հայաստանի հավաքականի "մանիան” մեզանում այնքան է զարգացել, որ անգամ ընկերական խաղը ընկալում ենք "միայն հաղթանակ” կարգախոսի ներքո: Եվ լավ է, որ երեկ հենց այդպես էլ ստացվեց: Երկուշաբթի 27 Փետրվար 2012 10:35 Գիտության, լրագրողների եւ «հրաշքների» մասին Մենք, լրագրողներս, հաճախ խոսում ու գրում ենք այն մասին, որ վարչապետի հայտարարությունները գիտահեն տնտեսություն կառուցելու մասին պարզապես հայտարարություններ են, որոնք ոչ մի կոնկրետ արդյունք չեն տալիս: Ես եւս այդպես էի մտածում` մինչեւ նախորդ շաբաթ: Իսկ հիմա հավատում եմ, որ ամեն ինչ այնքան էլ անհույս չէ: ՈՒրբաթ 24 Փետրվար 2012 09:33 Ու կրկին Եվրատեսիլի մասին Կոլեկտիվ նամակներն ու դիմումները երբեք սրտովս չեն եղել` անկախ դրանց բովանդակությունից: Առավել եւս` անանուն կոլեկտիվ նամակները: Նման մի նամակ երեկ երեկոյան ի հայտ եկավ` «Հայ երգիչները հրաժարվում են մասնակցել Բաքվում անցկացվելիք «Եվրատեսիլ 2012» երգի մրցույթին» : Որոշ ժամանակ անց պարզ դարձավ, որ առնվազն մի քանի հայտնի երգիչներ կամ ծանոթ չեն նամակի բովանդակությանը, կամ էլ պատրաստ են մեկնել Բաքու: Երկուշաբթի 20 Փետրվար 2012 19:57 Առաջարկ «բուտիկների» տերերին Մաշտոցի այգին շարունակում է մնալ ամենաքննարկվող թեման: Կարծիքները հակասական են, քննարկումները` թեժ, իսկ հնարավոր հանգուցալուծումը գնալով ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Չորեքշաբթի 15 Փետրվար 2012 10:29 «Գագիկ Օսկանյան» թե՞ «Վարդան Ծառուկյան» Վարդան Օսկանյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) կանգնած են մեծ փոփոխությունների շեմին: Նախկին արտգործնախարարը պետք է մի կուսակցության անդամակցի, որի հիմնական, եթե ոչ միակ արժեքն ու գաղափարախոսությունը նրա առաջնորդն է` իր մեծածավալ ֆինանսական կարողություններով: ԲՀԿ-ն պետք է իր շարքերը ընդունի մի մարդու, որն արմատապես տարբերվում է կուսակցության ղեկավարի մերձավոր հատվածի այլ անդամներից: ՈՒրբաթ 10 Փետրվար 2012 11:27 Մի խոցեք հերոսների ինքնասիրությունը Երեկ երեկոյան ցանցային մի քննարկման ականատեսը եղա: Գործընկերներիցս մեկը share էր արել մի օնլայն ԶԼՄ-ի տեսանյութը, որը ներկայացնում էր, թե ինչպես է Ազգային Ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի "աչքը կպել”: Հիշյալ ԶԼՄ-ն նաեւ տեղեկացրել էր, որ տեսանյութը տեղադրելուց հետո խմբագրություն էր զանգահարել նախարարի մամուլի քարտուղարը` պահանջելով հանել այն: Երեքշաբթի 7 Փետրվար 2012 14:48 Ես տեսա Հայաստանի ապագան Այսօր ես տեսա Հայաստանի ապագան: Ձմեռ է, օդը սառը, իսկ երկինքը մռայլ` ես տեսա այդ ապագան` գունեղ ու բարի: Շաբաթ 4 Փետրվար 2012 11:27 Հայկ Գեւորգյան vs Վլադիմիր Գասպարյան Այն հաղորդագրությունը, որով ոստիկանությունը փորձեց «հիմնավորել» մեր գործընկեր Հայկ Գեւորգյանի կալանավորումը, մեղմ ասած, համոզիչ չէր: Ու եթե Վլադիմիր Գասպարյանն իսկապես որոշել է փոխել իր ենթակաների կերպարն ու ոստիկանության ինստիտուտն ավելի ընդունելի դարձնել հասարակության համար, նա պետք է հոգ տանի այն մասին, որ նման հաղորդագրությունները չհակասեն պարզ տրամաբանությանը: Իսկ եթե բերված հիմնավորումները ճիշտ են, ապա Վլադիմիր Գասպարյանն երեւի պետք է աշխատանքից ազատի բոլոր այն ոստիկաններին, որոնք զբաղվել են այս գործով, քանի որ նրանք գրեթե 3 շաբաթ չեն կարողացել գտնել մի մարդու, ով ամեն օր հոդված է գրել մի թերթում, որի գրասենյակը տեղակայված է ոստիկանության Կենտրոնի բաժնի անմիջական հարեւանությամբ: ![]() | Հայ պատմաբանը մարտահրավեր է նետում թուրք արխիվագետին Ռոբերտ Քոչարյան. «Յուրաքանչյուրն ինքը գիտի` իր ապրուստը հեշտացել է, թե դժվարացել» Շաշի Թարուր. «Լեռնային Ղարաբաղի եւ Քաշմիրի խնդիրներն ընդհանրություն չունեն» Վաչե Գաբրիելյան. «Հաճույքով կարդում էի Արմեն Շեկոյանին ու Վիոլետ Գրիգորյանին» Աղվան Հովսեփյան. “Կարոտն ամեն ինչի շարժիչ ուժն է” Ռուբեն Հայրապետյան. Ընկերներիս շրջապատում միանգամայն այլ մարդ եմ Օրը լուսանկարներում 16 Մայիս 2012 |