Արեգ Գալստյան - Mediamax.am

Արեգ Գալստյան
Արեգ Գալստյան
Պատմական գիտությունների թեկնածու, Միջազգային հարցերով ռուսաստանյան խորհրդի փորձագետ
Առանց «իզմ»-երի, բայց ժողովրդավարությա՞մբ Գործող իշխանությունների ներկայացուցիչներն իրենց հարցազրույցներից շատերում եւ միջազգային հարթակներում ակտիվորեն ընդգծում են, որ անցյալ տարվա իրադարձությունները նպաստեցին երկրում իրական կամ իսկական ժողովրդավարության հաստատմանը: Առաջատար քաղաքական ուժը, որը խնամքով ժխտում է «իզմ»-երը, հենց այս ապրանքն է փորձում վաճառել ներքին (հաջողությամբ) եւ արտաքին (պակաս հաջողությամբ) շուկաներում: Եվ խնդիրը նույնիսկ այն չէ, որ ժողովրդավարությանը հասնելու այսպիսի արագությանը կնախանձեին շատերը, այդ թվում՝ Միացյալ Նահանգները կամ Ֆրանսիան: Այստեղ մի քիչ այլ խնդիր է, կամ, եթե ավելի հստակ լինել՝ ժողովրդավարության պես բարդ եւ հակասական ֆենոմենի առանձնահատկությունների ընկալման լիակատար բացակայությունը: Պլատոնի ժամանակներից ի վեր՝ աշխարհի գիտնականները չեն կարողանում միասնական սահմանում տալ տվյալ հասկացությանը եւ առանձնացնել այն կազմող սկզբունքների համակարգը: Օրինակ, Խորհրդային Միությունը արդյոք ժողովրդավարությո՞ւն էր: Ինչ-որ մեկը բացասական պատասխան կտա՝ անվանելով ԽՍՀՄ-ը «չարիքի կայսրություն» կամ «ազգերի բանտ», բայց չէ՞ որ հենց բոլշեւիկները վերջ դրեցին էլիտար միապետությանը եւ սահմանեցին աշխատավորների դիկտատուրան, որը շատ գիտնականների կողմից սահմանվում է որպես ժողովրդավարության բարձրագույն ձեւ:
Արդյոք ճանաչե՞լ ենք Ցեղասպանությունը Հայկական աշխարհը նշում է Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում 1915-1923թթ. տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցը: Ավելորդ է ասելը, թե ինչ նշանակություն ունի այդ ողբերգությունը հայ ժողովրդի պատմության համար եւ որքան է այն արմատավորվել մեր պատմական հիշողության մեջ: Այս թեմաներով գրվել են հարյուրավոր մենագրություններ, նկարահանվել են գեղարվեստական եւ փաստավավերագրական ֆիլմեր, գրվել են երգեր եւ ստեղծվել ասոցիացիաներ: Տվյալ վերլուծական էսսեի շրջանակներում կցանկանայի դիտարկել այս իրադարձության որոշ քաղաքական ասպեկտներ, որոնք մեզանից հատուկ ուշադրություն եւ վերլուծություն են պահանջում: Սովորաբար այդ օրվանից մի քանի ամիս առաջ եւ որոշ ժամանակ հետո կարելի է տեսնել տարբեր երկրների իշխանական կառույցներում ընթացող քննարկումներ, որոնք ավարտվում են այդ վշտալի օրը հայ ժողովրդին կարեկցանք արտահայտող որեւէ օրենսդրական ակտի կամ բանաձեւի ընդունմամբ: Ցեղասպանության հետեւանքներից մեկը դարձավ երկրագնդի տարբեր անկյուններում՝ արեւոտ ամերիկյան Կալիֆոռնիայից մինչեւ ռուսաստանյան Սիբիրի ձյունոտ դաշտավայրեր սփռված նոր խոշոր համաշխարհային սփյուռքի ձեւավորումը:
Արցախը երկուսի չի բաժանվում Կայացավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, որից հետո կարելի է մի շարք միջանկյալ եւ հիմնարար հետեւություններ անել: Նախեւառաջ, կցանկանայի ուշադրություն հրավիրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում առաջին պաշտոնական հանդիպումից առաջ կողմերի մեկնարկային դիրքորոշումներին: Ընտրվելուց հետո Փաշինյանը նախանշեց նոր վեկտոր, որը պետք է որակապես փոխեր բանակցային գործընթացը: Այն Ստեփանակերտի սուբյեկտայնության փաստացի ճանաչումն էր, որը Բաքվի հետ պետք է քննարկի այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների վերադարձը եւ քաղաքական կարգավիճակը: Այս նարատիվի շուրջ կարելի է երկար բանավիճել՝ առանձնացնելով առկա դրական եւ բացասական կողմերը, բայց այն, այնուամենայնիվ, կարող էր հավակնել «պետական դիրքորոշման» կարգավիճակին: Սակայն իրականությունը ցույց է տալիս, որ այդ վեկտորն ընտրվել էր բացառապես ներքին օգտագործման համար, չէ՞ որ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ դրա իրական դրսեւորումները չեն նշմարվում: Առնվազն չեն հնչում հստակ եւ հետեւողական հայտարարություններ այն մասին, որ Երեւանը շահագրգռված չէ շարունակել հետագա բանակցությունները՝ առանց արցախյան կողմի (եւս մեկ անգամ նշեմ, որ հենց դա էր նոր առաջնորդի մեկնարկային դիրքորոշումը): Ընդհակառակը, ամեն հանդիպումից հետո այդ ցուցիչն էլ ավելի է լղոզվում՝ առաջացնելով մի շարք հակասություններ հայկական կողմի հռետորաբանության եւ գործողությունների մեջ:
Մեր ղեկավարների «անեծքը» Ընտրություններից հետո ձեւավորված Ազգային ժողովը, ըստ իս, թույլ է տալիս փաստել «թավշյա հեղափոխության» տեխնիկական մասի ավարտի եւ խոր անորոշության, մարտահրավերների եւ սպառնալիքների շրջանի մեկնարկի մասին: Հիմնական ներքին խնդիրը զսպումների եւ հակակշիռների ինստիտուտի բացակայությունն է: Անկախ Հայաստանի երեք նախագահներից եւ ոչ մեկը չկարողացավ լուծել այս խնդիրը եւ կերտել կազմակերպված փոքրամասնության եւ անկազմակերպ մեծամասնության միջեւ հարաբերությունների պրոֆեսիոնալ մոդել: Ընդհակառակը, պետական «ուղեղի» հիմքում դրվեց ծայրահեղ այլասերված մատերիալիստական ֆեոդալական համակարգ, որի ներսում իշխանություն եւ ֆինանսական ռեսուրսներ ունեցող անհատն իրենով փոխարինեց բոլոր ինստիտուտները: Դա վերածեց պետությունը միջին մակարդակի բիզնես կորպորացիայի, որտեղ յուրաքանչյուր ոք որոշակի պայմանների դեպքում կարող էր դառնալ բաժնետեր: Փոքրամասնությունը կամ «էլիտան» ձեւավորվեց տնօրենների խորհրդի պայմանական «նախագահի» (գլխավոր ֆեոդալի) հանդեպ անձնական հավատարմության պարզագույն սկզբունքով: Նմանօրինակ հավատարմությունը բարձր էր գնահատվում, եւ յուրաքանչյուր ոք կարող էր հավակնել պաշտոնի, որը հնարավորություն էր ընձեռում ունենալ սեփական կալվածք եւ «ճորտեր», որի ամենօրյա աշխատանքը կախված էր տեղապահի տրամադրություններից եւ քմահաճույքներից: Ցածր խավի կողմից վերնախավի ընկալման հենց այս մոդելը հանգեցրեց ապրիլյան ընդվզմանը, այլ ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի՝ սեփական պաշտոնավարումը երկարացնելու ցանկությունը:
Մեր պետականության «կարմիր գծերը» Խորհրդային կայսրության փլուզումը, որն աշխարհաքաղաքական մեծ պայթյուն հրահրեց, շատ երկրների եւ ժողովուրդների վերադարձրեց սեփական քաղաքակրթական «ես»-ի որոնման հերթական շանսը: Պատմական նման գործընթացների օրինակները ցույց են տալիս, որ փոքր երկրներն ու ժողովուրդները սահմանափակ ժամանակ ունեն, որպեսզի ապացուցեն, որ կայացել են որպես կենսագործունեության ինքնուրույն սուբյեկտ: Աշխարհաքաղաքականության ականավոր տեսաբանների (Ռատցել, Հաուսհոֆեր, Չելլեն) տեսությունների համաձայն՝ կայսրությունը կազմված է փոխկապակցված եւ փոխլրացնող տարածական շրջաններից, որտեղ ծայրամասային հատվածներն այս կամ այն ձեւով գտնվում են կենտրոնի ենթակայության ներքո (միջուկ): Կայսրության դասական փլուզումը, որպես կանոն, նշանակում է ենթակայության աստիճանակարգության բեկում, երբ «ծայրամասային շրջանների» ներսում առանձին օբյեկտներ դառնում են ինքնուրույն սուբյեկտներ՝ սեփական շահերով, որոնք կարող են հակասել նախկին կենտրոնի պատկերացումներին: Սակայն կայսրության բնույթն այնպիսին է, որ ռեսուրսային բազայի հզորացմանն ու ամրապնդմանը զուգընթաց «միջուկը» միշտ ձգտում է վերստեղծել իր համար ընդունելի կառուցվածքը: Գերմանացի գիտնական Ֆրիդրիխ Ռատցելն այդ երեւույթն անվանում է «տարածական հիշողություն», որը ձեւավորում է «տարածական ընկալման» եւ «տարածական գործողությունների» որոշակի ալգորիթմ:
Մեզ կարգի բերելու ժամանակն է
Տանուլ չտանք Հայաստանը մեծ քաղաքականության միջանցքներում Վերջին գլոբալ գործընթացները՝ ԿԺԴՀ եւ Հարավային Կորեայի առաջնորդների միջեւ երկխոսությունը, Իրանի հետ «միջուկային գործարքից» ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը, ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելը (այս թեմայով Forbes-ում կա իմ նյութը), Եվրոպայի արտաքին քաղաքական սուբյեկտությունը վերականգնելուն ուղղված Գերմանիայի եւ Ֆրանսիայի ջանքերը, թուրքական եւ իսրայելական գործոնի ուժեղացումը Մերձավոր Արեւելքում, նախագահ Վլադիմիր Պուտինի հաղթանակը եւ նոր Ռուսական Կայսրության կառուցման քաղաքականության պահպանումը, խոսում են այն մասին, որ աշխարհը դուրս է գալիս երկարատեւ աշխարհաքաղաքական տուրբուլենտության գոտի: Ներկայիս աշխարհաքաղաքական ճգնաժամի արմատները գնում են նախորդ դարի 80-ականների վերջ եւ 90-ականների սկիզբ: Խորհրդային միության՝ որպես սոցիալ-կոմունիստական գաղափարախոսության կրողի եւ Յալթա-Պոտսդամյան աշխարհակարգի պահպանման երաշխավորներից մեկի անկումը, ազդարարեց Սառը պատերազմի ավարտը եւ երկբեւեռ աշխարհակարգի ավարտը միջազգային հարաբերություններում: Նրա ավերակների վրա ստեղծվեց նոր համակարգ, որը հիմնված էր հաղթող սուբյեկտի՝ Միացյալ Նահանգների ընդհանուր գլոբալ գերիշխանության վրա:
Կարեւոր է թույլ չտալ հերթական պառակտումը Հայաստանում թավշյա հեղափոխությունը գրանցեց ցանկալի արդյունք՝ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը: Իհարկե, քաղաքական բոմոնդից մի մարդու հեռանալու փաստը, որի անունը հայկական աշխարհում ասոցացվում էր բացառապես բացասական երեւույթների հետ (կոռուպցիա, աղքատացում, ձախողումներ), չի կարող չոգեշնչել երկրի քաղաքացիներին եւ ամբողջ աշխարհի հայկական բազմամիլիոնանոց համայնքներին: Սակայն վերջին տասը օրերին ժողովուրդը հասավ ավելի կարեւոր պատմական նպատակի՝ համազգային հոգեբանական բեկման: Այդ կարճ ժամանակահատվածում վերադարձավ հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ եկավ երկրի քաղաքական բնույթի փոփոխության վրա սեփական ազդեցության գիտակցումը: Ավելին, նկատելի են պետական ազգի փոքրիկ ծիլերը, երբ էթնիկ հայերը երկրի ներսում եւ ամբողջ աշխարհում համախմբվում են կոնկրետ քաղաքական խնդրի հասնելու համար: Որպես մարդ, որը հայակենտրոն դիրքորոշում ունի, ես չէի կարող չնշել թավշյա հեղափոխության այդ չափազանց կարեւոր արդյունքները: Սակայն, խիստ անհրաժեշտություն կա իրավիճակը դիտարկել գիտնական-վերլուծաբանի աչքերով՝ ազգային էյֆորիայից վերացարկված:
Մեր ընտրանին