Արմեն Զաքարյան - Mediamax.am

Արմեն Զաքարյան
Արմեն Զաքարյան
Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն
Աշխարհին խաղաղություն, խաղաղություն ամենեցուն Քսան-քսանի առաջին օրերն են ու աշխարհի աղմուկը լցվել է ականջներս... Տրամպ ու Սոլեյմանի, էրդողանական զորք Լիբիայում, Իրան, Իրաքի պառլամենտ, ԱՄՆ-ի կոնգրես ու Նենսի Փելըսի, Բաղդադի օդանավակայան, պատերազմի սպառնալիք, տագնապներ, ամենինչգիտեմական տեսակետներ Հայաստանում, հրդեհներ Ավստրալիայում... մոլորակը հիվանդ է... հիվանդացած Սեւանի պատկերներն են թարմանում... արդյո՞ք մնացին անցյալում, թե՞ դեռեւս կենսունակ կլինեն... աղմուկը շատ է... անիմաստությունները նույնպես... սոցմեդիայի իրենց հարթակում Պլովդիվի հայ մանուկները երգում են` Jingle bells, jingle bells - զանգակներ, զանգակներ, սիրուն զանգակներ... այ, սա ուրիշ... գրեթե միաժամանակ, ոչ-հեռու հարեւանությամբ գործող եկեղեցու զանգերն են հնչում, որ արդեն ժամանակն է, գնալ է պետք ու ներկա լինել սուրբծննդյան պատարագին, ունկնդիր` երկնային ուղերձների կոմիտասյան նոտագրումին, ներքուստ հաղորդվել խաղաղության տրամադրող անտեսանելի-անիմանալի-անբացատրելի կենսահոսքերին հայոց այսօրվա հավատի տանը ինքդ քեզ հետ մնալով` թեկուզեւ առժամ խաղաղվել, խաղաղվել հավատով, որ քո մեկ առանձին վերցրած խաղաղությունն ավելացնում է աշխարհի խաղաղությունը... խաղաղություն աշխարհին... ամենեցուն խաղաղություն...
Մեր ընտրանին