Արշավը, որի գլխավոր հովանավորը ADC ինտերնետ պրովայդերն էր, կոչվում էր Climbing the Dream եւ նվիրված էր երկու պատմական տարեդարձերի` դեպի Արարատ առաջին արշավի 180-ամյակին եւ Խաչատուր Աբովյանի 200-ամյակին: 180 տարի առաջ` 1829թ. սեպտեմբերի 27-ին, Դորպատի (այժմ` Տարտու) համալսարանի պրոֆեսոր Իոհան Ֆրիդրիխ Պարրոտը եւ Խաչատուր Աբովյանը պատմության մեջ առաջին անգամ հասան Արարատի գագաթը: Այս տարվա հոկտեմբերի 15-ին Հայաստանում կնշվի Խաչատուր Աբովյանի 200-ամյակը: Մեդիամաքսի փոխտնօրեն Կարեն Անտոնյանը օգոստոսի 4-ին Արարատի գագաթին բարձրացրել է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, Մեդիամաքսի եւ ADC-ի դրոշները: Մեդիամաքսի թիմի կազմում Արարատի գագաթ բարձրացան նաեւ սպորտային լրագրող Աշոտ Լեւոնյանը եւ Հայաստանում ծնված STA ընկերությունների լատվիական խմբի նախագահ Պավել Սայադովը: | Յասին Սալեհ. «Սիրիայի հայերին ոչինչ չի սպառնում» Տիգրան Սարգսյան. «Արդարության ապահովումը լրջագույն խնդիր է» «Այբ» դպրոց. «Փնտրում ենք երեխաների, ովքեր փորձում են անել ավելին, քան պահանջվում է» Հասմիկ Պողոսյան. “Միշտ ցանկացել եմ մշակութային լրագրող դառնալ” Րաֆֆի Հովհաննիսյան. «Հայերենը երբեմն սովորում էի գոտու գնով» Ռուբեն Վարդանյան. «Մեզ սպասում է ռեֆորմացիա, հեղափոխություն, կամ էլ ինկվիզիցիա» Օրը լուսանկարներում 22 Փետրվար 2012 |