MEDIAMAX
Թեմաներ
 
 
 
 
Ամենաընթերցվածը
 
այսօրվա
շաբաթվա
ամսվա
 
 
Մարտ 1, 2011 12:40
 

«Հայկական Դավոս, թե՞ հայկական պաթոս»

«Հայկական Դավոս, թե՞ հայկական պաթոս»
Պետրոս Ղազարյան
«Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբան
 

«Երբ մենք սկսում ենք գովաբանել, թե Հայաստանում ինչքան բարենպաստ պայմաններ ենք ստեղծում  ներդրումների համար, դրանք արդյունքներ չեն տալիս։ Մենք ուզում ենք ունենալ հայկական Դավոս, դա նշանակում է՝ նոր մոտեցումներ»,- Ծաղկաձորում մեկնարկած “Կամուրջ” միջազգային համաժողովում առանց ավելորդ համեստության հայտարարեց վարչապետ  Տիգրան Սարգսյանը: Կարծում եմ, “Հայկական Դավոս” ստեղծելու  գաղափարը Ծաղկաձորում հնչեցնելը հոգեբանորեն ճիշտ քայլ էր, քանզի ծաղկաձորյան գները իրոք դավոսահենք են: Իսկ մնացած հարցերում մեր  տնտեսական ստրատեգներին ոգևորել են համաշխարհային և հայ հանրության  դրական սպասումները: «Դրանք այն դրական սպասելիքներն են, որոնք առաջացել են համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո։ Համաշխարհային և Հայաստանի տնտեսությունները դուրս են գալիս ճգնաժամից, և այժմ արագ տեմպերով ընթանում է տնտեսության վերականգնման գործընթացը, առաջանում են դրական սպասումներ։ Այդ դրական սպասումները հիմնավորված են, քանի որ այս տարվա միտումները ցույց են տալիս, որ զգալի տնտեսական աճ ենք ունենալու։ Այդ մթնոլորտն է տիրում համաժողովում»:  Համաձայնվեք` բավական դժվար է հասկանալ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի այս վերլուծությունը, հատկապես հայաստանցիների դրական սպասումների առումով: Քաղաքականության և բիզնեսի գրեթե նույնացումը, կոռումպացված դատական համակարգը, ոչ էֆեկտիվ հարկային քաղաքականությունը, բիզնես պաշտոնյաների արտոնյալ դասը,ուժի և ատելության վրա հիմնված քաղաքական համակարգը, գնաճն ու սոցիալական լարվածությունը  գուցե և առաջացնում են դրական սպասումներ.բայց միայն Իլհամ Հեյդարովիչի  սուլթանատում: Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավարն Հապպին այս տարվա մեր տնտեսական աճի հնարավորությունները գնահատեց 4 -5 տոկոս, պայմանով, որ անկումային ոլորտներում  իրավիճակը փոխվի: Փոխվեց գյուղնախարարը: Սակայն նոր նախարարը առաջարկեց բերքը փրկելու հին մեթոդոլոգիան. պարզվում է` եկեղեցին պետք է ներկայացուցիչ ունենա գյուղնախարարությունում, ահա թե ինչու << գյուղատնտեսության հաջողությունների մեծամասնությունը կախված է Աստծո բարեհաճությունից:  Ի՞նչ կա դրա մեջ զարմանալու, մարդիկ հենց կարկուտը գալիս ա, ասում են Աստված ջան, կարկուտը թող չգա, չե՞ք լսել, էդ ասել են  մեր պապերը, տատերը: Ես վատ բան չեմ տեսնում»,-հասարակության դրական սպասելիքների մեջ իր մաս ներդրումն է արել նոր գյուղնախարարը: Պարզվում է` անցած տարվա վատ բերքի պատասխանատուն Աստված էր,Գերասիմ Ալավերդյանն էլ իզուր գնաց: Հիմա լավ բերքի, այստեղից էլ` տնտեսական աճի, այստեղից էլ` դրական սպասումների,այստեղից էլ` Հայկական Դավոսի ապագան կախված է լավ աղոթքից: Եթե բերքը կրկին վատը եղավ, տերտերներ ու կոնֆեսիաներ շատ կան, փառք Աստծո:

Պետրոս Ղազարյանը «Կենտրոն» հեռուստաընկերության քաղաքական մեկնաբանն է

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

 
վերադառնալ Դիտումների քանակը՝ (3996)
 
 
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
 
Հեղինակներ
 
Օրը լուսանկարներում
 
16 Մայիս 2012
Բրյուս Ուիլիսը Կաննի "Moonrise Kingdom" փառատոնում ներկայացրել է "Moonrise Kingdom" ֆիլմը: Բրյուս Ուիլիսը Կաննի "Moonrise Kingdom" փառատոնում ներկայացրել է "Moonrise Kingdom" ֆիլմը:
Երեւանում պարգեւատրել են ԵՊՀ լավագույն ուսանողներին: Երեւանում պարգեւատրել են ԵՊՀ լավագույն ուսանողներին:
Ոստիկանությունը ազատում է Occupy շարժման մասնակիցների «ճամբարը» Ֆրանկֆուրտում տեղակայված Եվրոպական ԿԲ-ի շենքի մոտից: Ոստիկանությունը ազատում է Occupy շարժման մասնակիցների «ճամբարը» Ֆրանկֆուրտում տեղակայված Եվրոպական ԿԲ-ի շենքի մոտից:
 
Design support by StudioOne, Hosted by ADC
© Copyright Mediamax 1999 -2012