Մեր մասին - maxmonitor.am


Հիշել ինձ


Մեր մասին

MaxMonitor-ը Մեդիամաքս ընկերության մշակած մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգ է:

MaxMonitor-ը Մեդիամաքս ընկերության մշակած մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման համակարգ է:

Մեդիամաքսը Հայաստանի միակ անկախ մեդիա-միավորումն է, որի կազմի մեջ են մտնում Mediamax.am, Banks.am, Itel.am, Bravo.am, Sport.Mediamax.am, Adver.am, Auto.am պորտալներն ու կայքերը, Մեդիաբրենդ կոմունիկացիոն գործակալությունը եւ MaxMonitor համակարգը:

Մեդիամաքսը միակ ընկերությունն է Հարավային Կովկասում, որն անդամակցում է մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման FIBEP միջազգային ֆեդերացիային: Այդ անդամակցության շնորհիվ մենք մշտապես հետեւում ենք ոլորտի նորամուծություններին եւ միտումներին:

MaxMonitor-ը դիտարկում եւ վերլուծում է Հայաստանի լրատվական կայքերը (ավելի քան 120 անվանում), տպագիր մամուլը (16 անվանում) եւ հեռուստաընկերությունների լրատվական հաղորդումները (12 անվանում):

Համակարգն աշխատում է բանալի-բառերի (keywords) հիման վրա, որոնք պատվիրատուի պահանջներին համապատասխան ներմուծում են MaxMonitor-ի մասնագետները: MaxMonitor-ը վճարովի բաժանորդագրության սկզբունքով աշխատող համակարգ է՝ պայմանագրի կնքումից հետո բաժանորդը ստանում է օգտանուն եւ ծածկագիր:

Համակարգը բաղկացած է երկու բաժնից` Մոնիտորինգ եւ Վերլուծություն:

Բաժանորդը ստանում է իր պայմանագրին համապատասխան մուտքի աստիճան, որը թույլ է տալիս օգտվել կամ միայն Մոնիտորինգի ծառայություններից, կամ Մոնիտորինգի եւ Վերլուծության ծառայություններից միաժամանակ:

Համակարգի ինտերֆեյսը հասանելի է հայերեն, ռուսերեն կամ անգլերեն:

MaxMonitor-ի գործընթացների մեծ մասն ավտոմատացված է, համակարգ ճկուն է եւ կարող է սպասարկել փոքր, միջին եւ խոշոր կազմակերպություններին:

Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, կապի օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ: