Սերգեյ Պարխոմենկոն կարդում է Համբարձում Հարությունյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
7451 դիտում

Սերգեյ Պարխոմենկոն կարդում է Համբարձում Հարությունյանի վկայությունը


Սերգեյ Պարխոմենկոն
Սերգեյ Պարխոմենկոն

Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Սերգեյ Պարխոմենկոն ռուսաստանցի լրագրող եւ հասարակական գործիչ է: Նա եղել է «Իտոգի» եւ «Վոկրուգ սվետա» ամսագրերի գլխավոր խմբագիրը, իսկ այսօր գլխավորում է «Դիսերնետ» նախագիծը եւ «Վերջին հասցեն» հիմնադրամը:

 

«100 վայրկյան» նախագծի համար Սերգեյ Պարխոմենկոն կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Համբարձում Հարությունյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Կարինի նահանգի Վարդուկ գյուղում տեղի ունեցած ջարդերը վերապրած Համբարձում Հարությունյանի վկայությունը

 

[1916]

 

Մի քանի ամիս անց թուրքերն իմացան, որ ես դեռ թաքնվում եմ գյուղում: Նրանք այդ մասին հայտնեցին ոստիկանության պետին, եւ նա սպառնաց ինձ ապաստան տված քրդին, որ եթե ինձ չհանձնի` նրա տունը կայրեն: Հենց նույն օրը քուրդը ինձ այլ տեղ թաքցրեց, նրանք խուզարկեցին ամբողջ տունը, սակայն չկարողացան ինձ գտնել:

 

Նրանք գնացին, հետո վերադարձան, տակն ու վրա արեցին տունը, բայց` ապարդյուն: Ինձ հետ թաքնված էին նաեւ մի քանի կանայք ու երեխաներ:

 

Շուտով ոստիկանության պետը հերթական բողոքը ստացավ: Նա նորից քրդին իր մոտ կանչեց ու հայտարարեց, որ եթե հերթական խուզարկումից հետո նրա տանը հայ գտնեն, ապա ողջ ընտանիքին սրի կքաշեն:

 

Քուրդը հուսահատ էր ու հրամայեց մեզ լքել իր տունը, սակայն մենք հրաժարվեցինք, քանի որ գիտեինք` դուրս գալու դեպքում դատապարտված ենք մահվան: Խնդրեցինք տնից փոս փորել մինչեւ խոտանոց, որտեղ թաքնվեցինք 8 օր: Տան տերը օրվա մեջ երեք անգամ մեզ սնունդ էր ուղարկում: Շուտով սկսվեց ռուսական բանակի գրոհը եւ մենք փրկվեցինք:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Աննա Ալեշկովսկայա

Post Production` «Թումո» ընկերություն

 

Համբարձում Հարությունյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան, Անժելա Ալեքյան

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին