Ռեգիմանտաս Ադոմայտիսը կարդում է Սաթենիկ Պարունակյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
9887 դիտում

Ռեգիմանտաս Ադոմայտիսը կարդում է Սաթենիկ Պարունակյանի վկայությունը


Ռեգիմանտաս Ադոմայտիսը
Ռեգիմանտաս Ադոմայտիսը

Լուսանկարը` Lrytas.lt


Մեդիամաքսը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Ռեգիմանտաս Ադոմայտիսը լիտվացի եւ խորհրդային դերասան է, ԽՍՀՄ Ժովովրդական արտիստ:

 

«100 վայրկյան» նախագծի համար Ռեգիմանտաս Ադոմայտիսը կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Սաթենիկ Պարունակյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Վանի վիլայեթի Վանի շրջանի Խառակոնիս գյուղի կոտորածը վերապրած Սաթենիկ Պարունակյանի վկայությունը

 

1916, Բաքու

 

Ճանապարհը երկար էր եւ մենք այլեւս անկարող էինք քայլել. հիվանդ էինք ու սոված, մեզանից շատերը գրեթե անկենդանացած ընկնում էին եւ չէին կարողանում շարունակել ճանապարհը: 

 

Ուղեկցող զինվորները ծեծում էին մեզ, շատերին սպանում էին եւ թողնում էին հենց ճանապարհին: Վանի ճանապարհին մենք շատ կորուստներ ունեցանք:

 

Վանի մոտակայքում կռիվ էր. հայերը կռվում էին թուրքերի դեմ: Մենք կրակի գծերի մեջտեղում էինք, թուրքերը այլեւս չէին ուղեկցում մեզ, նրանք թողեցին մեզ գնալ հայկական մասը: Մենք նեղ ու մութ ճանապարհի վրա էինք, երբ հայերը մեզ ճանաչեցին եւ թույլ տվեցին քաղաք մտնել:

 

Երբ Վանի ճանապարհին էինք, թուրքերը երկու կին վերցրին, բայց նրանց մի քանի օր անց հաջողվեց փախչել եւ միանալ մեզ: Սակայն նրանք երկար կյանք չունեցան եւ կարճ ժամանակ հետո մահացան Վանում:

 

Պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Լինաս Կատիլիուս

Նկարահանումը՝ Ռեդա Յոկիմայտիտե (Reda Jokymaitytė)

Post Production` «Թումո» ընկերություն

 

Սաթենիկ Պարունակյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին