Յաիր Աուրոնը կարդում է Դավիթ Մելքոնյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
21302 դիտում

Յաիր Աուրոնը կարդում է Դավիթ Մելքոնյանի վկայությունը


Յաիր Աուրոնը
Յաիր Աուրոնը

Լուսանկարը` Մեդիամաքս


Մեդիամաքսը շարունակում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Յաիր Աուրոնը պատմաբան եւ ցեղասպանագետ է, Իսրայելի բաց համալսարանի պրոֆեսոր:

 

«100 վայրկյան» նախագծի համար Յաիր Աուրոնը կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած է Դավիթ Մելքոնյանի եւ Հմայակ Մաթեւոսյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Մուշի վիլայեթի Մուշի շրջանի Խաշգյուղի կոտորածը վերապրածներ Դավիթ Մելքոնյանի եւ Հմայակ Մաթեւոսյանի վկայությունը

 

Կիրակի առավոտյան գյուղը հանկարծ պաշարվեց եւ ուժեղ փոխհրաձգություն սկսվեց: Հետո նրանք հավաքեցին բոլոր տղամարդկանց ու հայտարարեցին, որ նրանց ազատման թերթիկներ կտրվեն, որպեսզի այլեւս ոչ ոք չկարողանա նրանց հալածել: Սակայն հաջորդ օրը առավոտյան նրանք բոլորին` ավելի քան 700 տղամարդու, կապկպեցին իրար, մեկը մյուսի ետեւից սպանեցին ու մարմինները նետեցին գյուղի մոտակայքում գտնվող մեծ փոսը:

 

Հինգշաբթի հավաքեցին մեր կանանց ու երեխաներին եւ տարան Երշտեր, որտեղ ասացին, որ նրանց որպես գերիներ պետք է ուղարկեն Գերմանիա:

 

Կանանցից շատերը, կանխազգալով մոտալուտ աղետը, թողեցին իրենց երեխաներին գյուղի փողոցներում, որպեսզի չտեսնեն նրանց մահը:

 

Բոլոր նրանց, ում գյուղ տարան, ողջ-ողջ այրեցին: Նրանք նաեւ ստիպեցին հայերին հավաքել երեխաներին փողոցներից ու նետել նրանց փոսերը:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Լենա Գեւորգյան, Մարիամ Լորեցյան

Post Production` «Թումո» ընկերություն

 

Դավիթ Մելքոնյանի եւ Հմայակ Մաթեւոսյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին