Անտոն Նոսիկը կարդում է Անդրանիկ Մուրադյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
26439 դիտում

Անտոն Նոսիկը կարդում է Անդրանիկ Մուրադյանի վկայությունը


Անտոն Նոսիկը
Անտոն Նոսիկը

Լուսանկարը` FeelMore.ru


Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Անտոն Նոսիկը ռուսաստանցի հասարակական գործիչ է, լրագրող եւ բլոգեր:

 

«100 վայրկյան» նախագծի համար Անտոն Նոսիկը կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Անդրանիկ Մուրադյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Վանի վիլայեթի Ատանանց գյուղի կոտորածը վերապրած Անդրանիկ Մուրադյանի վկայությունը

 

1916թ., Բաքու

 

Մայրս ասաց, որ զինվորները տղամարդկանց էին փնտրում ու գտնելով կանացի շորեր հագած մեկին` սպանել էին նրան:

 

Ինձ թվում էր, թե վտանգն անցել է, սակայն սխալվում էի: Գիշերը զինվորները նորից եկան: Մայրս անակնկալի եկավ ու չհասցրեց նախորդ անգամվա նման թաքցնել ինձ: Ես շատ վախեցած էի, սակայն բախտս բերեց. քանի որ զինվորները մանրամասնորեն խուզարկել էին բոլոր տները ու վերցրել մեկ տարեկանից բարձր բոլոր տղաներին` այս անգամ նրանք այդքան էլ ուշադիր չէին խուզարկում: Այդպես ինձ հաջողվեց փրկվել:

 

Այնուհետեւ զինվորները եկան դեռ մեկ տարեկանը չբոլորած, կրծկեր երեխաների ետեւից: Ես տեսա, թե ինչպես նրանք երկու նորածնի խլեցին մայրերից, կոշիկներով գետնին սեղմեցին ու գառնուկների պես մորթեցին: Հետո նրանք սվինով խոցեցին երեխաներից մեկին ու բարձր ծիծաղելով դուրս եկան` ուշադրություն չդարձնելով որդեկորույս մայրերի ողբին:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Նկարահանումը՝ Աննա Ալեշկովսկայա

Post Production` «Թումո» ընկերություն

 

Անդրանիկ Մուրադյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին