Ամբերին Զամանը կարդում է Սառա Մուրադյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
27251 դիտում

Ամբերին Զամանը կարդում է Սառա Մուրադյանի վկայությունը


Ամբերին Զամանը
Ամբերին Զամանը

Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Ամբերին Զամանը լրագրող է, The Economist ամսագրի թղթակիցը Թուրքիայում:

 

«100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Սառա Մուրադյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Վանում կոտորածը վերապրած Սառա Մուրադյանի վկայությունը

 

[1916]

Բաքու

 

Երբ զորքերը գյուղ մտան, երիտասարդները փախան, իսկ ծերերը մնացին:

 

Գյուղի 7 բնակիչները, այդ թվում հայրս` Հարությունը, 20 օր շարունակ ծառայեցին նրանց, իսկ երբ Վանի ինքնապաշտպանությունը սկսվեց, յոթն էլ սպանվեցին: Այդ 20 օրերի ընթացքում զինվորները թալանում էին, ծեծում եւ բռնաբարում:

 

Օրական 3 անգամ նրանք մեզ` կանանց, հավաքում էին եւ ստիպում, որ իսլամ ընդունենք, իսկ հրաժարվողներին սպառնում էին սպանել: Խալիդ բեյը երկու անգամ առաջարկեց ինձ դավանափոխ լինել, իսկ երբ հրաժարվեցի, հրացանը մոտեցրեց սրտիս, որ սպանի, սակայն երեխաներս նետվեցին իմ ուղղությամբ եւ ուշաթափվեցին: Խալիդ բեյը թողեց մեզ եւ հեռացավ: Մի քանի րոպե անց որդիս` Օհանը, վախից մահացավ:

 

Ամուսնուս եղբորը սպանեցին աչքիս առաջ: Օրական 2-3 անգամ նրանք մեզ հավաքում էին դաշտում, մերկացնում էին եւ բռնաբարում:

 

Պրոդյուսերներ՝ Արա Թադեւոսյան, Դիանա Յայլոյան

Նկարահանումը՝ Բաթուհան Դուրմուշ, Ումութ Բոզյիլ

Post Production` «Թումո» ընկերություն

 

Սառա Մուրադյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին