Ջոն Դին կարդում է Թովմաս Պողոսյանի վկայությունը - Mediamax.am

exclusive
21876 դիտում

Ջոն Դին կարդում է Թովմաս Պողոսյանի վկայությունը


Ջոն Դին
Ջոն Դին

Մեդիամաքսը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված 100 վայրկյան նախագիծը: Այն հիմնված է Ցեղասպանության ականատեսների վկայությունների վրա` հրատարակված Հայաստանի Ազգային արխիվի կողմից:

 

Ջոն Դին ավստրալացի հասարակական գործիչ է:

 

«100 վայրկյան» նախագծի համար նա կարդացել է հատված Ցեղասպանությունը վերապրած Թովմաս Պողոսյանի վկայությունից:

 

 

Հայաստանի Ազգային Արխիվ, փաստաթղթերի հավաքածու

 

Կարինի հայ բնակչության կոտորածը վերապրած Թովմաս Պողոսյանի վկայությունը

 

1917

Կարին

 

Հաջորդ օրը մենք ինժեների հետ ճանապարհին էինք: Գլուխը կապկպած վիրավոր մի հայ մոտեցավ մեզ եւ հաց խնդրեց: Մենք նրան հարցրեցինք, թե որտեղից է, նա պատասխանեց. «Նրանք ինձ ողջ-ողջ թաղեցին, գերեզմանում երեք օր տանջվելուց հետո ինձ հաջողվեց դուրս գալ»:

 

Նա այն խմբից էր, որին թաղել էինք: Մենք նրան հաց տվեցինք ու նա գնաց դեպի աշխատող զինվորների վրանները, իսկ մենք վերադարձանք մեր վրանների մոտ: Նույն վիրավոր մարդը նստած էր այնտեղ: Զինվորները գերեզման էին փորում ու վիրավորն ասաց. «Դա ինձ համար է, նրանք ուզում են թաղել ինձ», եւ իսկապես, զինվորները նրան դրեցին գերեզմանում եւ թաղեցին:

 

Այս դեպքերից հետո սկսվեց Կարինից ու Դերջանից զանգվածային տեղահանությունը: Այդ պահին զինվորները առաջարկեցին, որ  այն մարդիկ, ովքեր այդ տարածքներում տուն ու ընտանիք ունեն, կարող են միանալ նրանց եւ աքսորվել:

 

Իմանալով, որ մեզ սպանելու են, մենք թույլ չտվեցինք դերջանցի զինվորներին միանալ իրենց ընտանիքներին: Բայց երբ զինվորները տեսան իրենց ընտանիքներին աքսորի ճանապարհին, չդիմացան եւ նրանց միանալու ցանկություն հայտնեցին: Այդ պահին գլխավորը եկավ ու խստորեն հրահանգեց ոչ մի տեղ չգնալ, հայտնելով, որ մի փոքր հեռվում բոլորը սպանվել են: Դա իմանալուց հետո այլեւս ոչ ոք չէր ուզում մեկնել:

 

Պրոդյուսեր՝ Արա Թադեւոսյան

Post Production` «Թումո» ընկերություն

 

Թովմաս Պողոսյանի վկայության աղբյուրը՝ National Archives of Armenia, Armenian Genocide by Ottoman Turkey, 1915, Testimony of survivors, Collection of documents, Yerevan-2013:

 

Վկայության հայերեն թարգմանությունը՝ Անժելա Կժդրյան:

 

«100 վայրկյան» նախագծի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին