5/10/15. Վեճ ԱրմենՏելի հետ, Հյուսիսային պողոտան, Օրիկոն Արցախում - Mediamax.am

exclusive
9717 դիտում

5/10/15. Վեճ ԱրմենՏելի հետ, Հյուսիսային պողոտան, Օրիկոն Արցախում


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PAN Photo

Խորխե Օրիկոն
Խորխե Օրիկոն

Լուսանկարը` Busqueda

Անդրանիկ Մանուկյանը եւ «ԱրմենՏելի» տնօրեն Գեորգիոս Վասիլակիսը 2013 թվականին
Անդրանիկ Մանուկյանը եւ «ԱրմենՏելի» տնօրեն Գեորգիոս Վասիլակիսը 2013 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հյուսիսային պողոտայի շինարարությունը
Հյուսիսային պողոտայի շինարարությունը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հյուսիսային պողոտայի շինարարությունը
Հյուսիսային պողոտայի շինարարությունը

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-19

 

Նախարարն ընդդեմ «ԱրմենՏելի»

 

Նոյեմբերի 13-ին տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը հայտարարել էր, որ «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհը խոչընդոտում է Հայաստանի տնտեսության զարգացմանը:

 

Նախարարն ասել էր, որ «ԱրմենՏելը» չի կատարել $ 127 մլն-ի չափով ներդրումների վերաբերյալ իր հանձնառությունը: Միեւնույն ժամանակ, Անդրանիկ Մանուկյանը աննպատակահարմար էր համարել «ԱրմենՏել»-ին լիցենզիայից զրկելը, քանի որ այդ ընկերությունը միակ կապի օպերատորն է Հայաստանում:

Անդրանիկ Մանուկյանը եւ «ԱրմենՏելի» տնօրեն Գեորգիոս Վասիլակիսը 2013 թվականին Անդրանիկ Մանուկյանը եւ «ԱրմենՏելի» տնօրեն Գեորգիոս Վասիլակիսը 2013 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

2013 թվականի օգոստոսին Հայաստանի կառավարությունը եւ «ԱրմենՏելը» հանդիպեցին դատարանում:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-19

 

Հայաստանի տեղը համաշխարհային տնտեսության մեջ

 

Նոյեմբերի 13-ին, խորհրդարանում ներկայացնելով 2008 թվականի պետբյուջեի նախագիծը, վարչապետ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «համաշխարհային բարդ տնտեսական գործընթացները իրենց անուղղակի ազդեցությունն ունեն մեր երկրի իրավիճակի վրա եւ ստիպում են հստակեցնել համաշխարհային տնտեսության մեջ Հայաստանի տեղի վերաբերյալ պատկերացումները»:

 

«Մենք պետք է կենտրոնանանք ապագայի տեսլականի վրա եւ չվատնենք մեր կարողությունները անցյալում կատարած սխալների շուրջ բանավիճելու վրա», - նկատել էր վարչապետը:

 

Հյուսիսային պողոտան

 

Նոյեմբերի 16-ին Երեւանում տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայի բացման արարողությունը:

Հյուսիսային պողոտայի շինարարությունը Հյուսիսային պողոտայի շինարարությունը

Լուսանկարը` Ֆոտոլուր

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել էր մայրաքաղաքի բնակիչներին «հիանալի նախագծի» ավարտի կապակցությամբ: Նա խոստովանել էր, որ «5 տարի առաջ, երբ նախագծի հեղինակները ներկայացրեցին ինձ Հյուսիսային պողոտայի կառուցման գաղափարը, կորցրեցի հանգիստս ու ինքս ինձ համար որոշեցի, որ այս նախագիծը պետք է իրագործվի ամենասեղմ ժամկետներում»:

Հյուսիսային պողոտայի շինարարությունը Հյուսիսային պողոտայի շինարարությունը

Լուսանկարը` Ֆոտոլուր

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-19

 

Խորխե Օրիկոն Արցախում

 

Ուրուգվայի ներկայացուցիչների պալատի նախագահ Խորխե Օրիկոն նոյեմբերի 13-ին այցելեց Ստեփանակերտ եւ հանդիպեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Խորխե Օրիկոն Խորխե Օրիկոն

Լուսանկարը` Busqueda

Ի պատասխան՝ Ադրբեջանը բողոքի նոտա հղեց Ուրուգվային: «Ուրուգվայում պետք է հասկանան, որ այդպիսի քայլերը վնասում են փխրուն խաղաղ գործընթացին»,- ասել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Էլման Աբդուլաեւը:

 

Կարեն Կարապետյանը՝ «Գազպրոմ մեժռեգիոնգազ»-ի թոփ մենեջեր

 

Նոյեմբերի 17-ին Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը նշանակվել էր «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ՝ ռազմավարական զարգացման գծով:

Կարեն Կարապետյանը Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` PAN Photo

Նա պահպանել էր Գազպրոմբանկի փոխնախագահի պաշտոնը, որը ստանձնել էր 2011 թվականի դեկտեմբերին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին