exclusive
4032 դիտում

5/10/15.ՆԱՏՕ-ի Պրահայի հավաքը, OMX-ի մուտքը, Օհանյանը Կունդուզում


Լուսանկարը` Ֆոտոլուր

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Պրահայում
ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Պրահայում

Լուսանկարը` ՆԱՏՕ

Սեյրան Օհանյանը Աֆղանստանում
Սեյրան Օհանյանը Աֆղանստանում

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-26

«Ավելի լավ է հանդիպել, քան ձեռքերը ծալած նստել»

Նոյեմբերի 21-ին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Պրահայում ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւի հետ իր հանդիպումը «ճիշտ ուղղությամբ արված քայլ էր»:

«Ես դրական եմ գնահատում այս հանդիպման արդյունքները, չնայած չեմ կարող խոսել բանակցությունների որեւէ հստակ արդյունքների մասին: Կարող եմ միայն ասել, որ ամեն հանդիպման շնորհիվ մոտենում ենք որոշակի արդյունքների», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը:

 Հեյդար Ալիեւն էլ նշել էր, որ «ավելի լավ է հանդիպել, քան ձեռքերը ծալած նստել»:

«Չնայած որ մենք դեռ չենք հասել ցանկալի արդյունքին, առկա է փոքրիկ առաջխաղացում: Կարծում եմ, որ այս քայլերը կարող են սահուն կերպով բերել որոշակի արդյունքների», - ասել էր Ադրբեջանի նախագահը:

ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Պրահայում ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Պրահայում

Լուսանկարը` ՆԱՏՕ


ՆԱՏՕ-ի «պատմական» գագաթաժողովը

Նոյեմբերի 22-ին Ռոբերտ Քոչարյանը ասել էր, որ Պրահայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը «պատմական» դարձավ:

ՀՀ նախագահը ասել էր, որ Պրահայի գագաթաժողովին ընդունված որոշումները կորոշեն դաշինքի քայլերը մոտակա տարիներին: Ըստ նրա, «հաշվի առնելով այն փաստը, որ ՆԱՏՕ-ն այսօր նմանատիպ կազմակերպությունների մեջ ամենահզորն է, դա իր ազդեցությունը կունենա մեր տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների եւ Հայաստանի արտաքին քաղաքականության վրա»:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-26

Նոյեմբերի 21-ին ՀՀ կառավարությունը եւ շվեդական բորսայի օպերատոր OMX-ը Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի բաժնետոմսերի առքուվաճառքի մասին համաձայնագիր ստորագրեցին:

OMX-ը դարձավ Հայաստանի ֆոնդային բորսայի եւ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի 100-տոկոսանոց սեփականատերը:

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Մեզ համար սա ոչ միայն բիզնես է, այլ նաեւ բարի համբավ, ավանդույթներ եւ փորձ ունեցող կազմակերպության մուտքը մեր շուկա: ՀՀ կառավարությունը դիտարկում է կապիտալի շուկան որպես կարեւոր գործոն հետագա տնտեսական զարգացման ճանապարհին, եւ մենք պատրաստ ենք աշխատել OMX-ի հետ մեր համատեղ հավակնոտ նպատակներին հասնելու համար», - ասել էր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-26

Սեյրան Օհանյանը Աֆղանստանում

Նոյեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը աշխատանքային այցով մեկնել էր Աֆղանստան:
Սեյրան Օհանյանը Աֆղանստանում Սեյրան Օհանյանը Աֆղանստանում

Լուսանկարը` ՀՀ ՊՆ


Նախարարը հանդիպել էր Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) հրամանատարների հետ, այցելել Կունդուզում եւ Մազարի Շարիֆում ծառայող հայ խաղաղապահներին:

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am