5/10/15. Անդամություն ԱՀԿ-ին, Ռալսթոնի այցը, Ծառուկյանի հետքայլը - Mediamax.am

exclusive
8403 դիտում

5/10/15. Անդամություն ԱՀԿ-ին, Ռալսթոնի այցը, Ծառուկյանի հետքայլը


Ջոզեֆ Ռալսթոնը Երեւանում կայացած ճեպազրույցում
Ջոզեֆ Ռալսթոնը Երեւանում կայացած ճեպազրույցում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Դենիել Ֆրիդը
Դենիել Ֆրիդը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պասկալ Լամին
Պասկալ Լամին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 թվականի դեկտեմբերի 11-17

 

Անդամակցումը ԱՀԿ-ին

 

Դեկտեմբերի 10-ին Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) նախարարական համաժողովում որոշում կայացվեց Հայաստանի՝ կազմակերպությանն անդամակցելու վերաբերյալ:

Պասկալ Լամին Պասկալ Լամին

 

«Հայաստանի անդամակցումը ԱՀԿ-ին կօգնի երկրին օգտվել համաշխարհային առեւտրային համակարգի առավելություններից եւ վկայում է այն մասին, որ եւս մի երկիր ընտրել է առեւտրի եւ զարգացման ուղին, որն անհրաժեշտ է իր քաղաքացիների պահանջներն ապահովելու համար»,- ասել էր Առեւտրի հարցերով Եվրոպական Հանձնաժողովի անդամ Պասկալ Լամին:

 

Հայաստանը դարձավ վեցերորդ ետխորհրդային երկիրը, որն անդամակցեց ԱՀԿ-ին՝ Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Վրաստանից եւ Մոլդովայից հետո:

 

Պատմության մեջ առաջին այցը

 

Եվրոպայում ՆԱՏՕ-ի հավաքական զորքերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Ռալսթոնը դեկտեմբերի 16-ին ժամանեց Երեւան:

 

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում Ռալսթոնը ընդգծել էր, որ Եվրոպայում ՆԱՏՕ-ի հավաքական զորքերի հրամանատարը պատմության մեջ առաջին անգամ է այցելում Հայաստան:

Ջոզեֆ Ռալսթոնը Երեւանում կայացած ճեպազրույցում Ջոզեֆ Ռալսթոնը Երեւանում կայացած ճեպազրույցում

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նա հայտարարել էր, որ Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի համագործակցությունը «Գործընկերություն հանուն խաղաղության» (ԳՀԽ) ծրագրի շրջանակներում «օրեցօր ուժեղանում է»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 թվականի դեկտեմբերի 11-17

 

«Ժամանակն է ավարտել աշխատանքը»

 

ԱՄՆ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հացերով օգնական Դենիել Ֆրիդը հայտարարել էր, որ «եկել է ժամանակն ավարտել աշխատանքը ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ»:

Դենիել Ֆրիդը Դենիել Ֆրիդը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հարավային Կովկասը չի կարող լիարժեք օգտագործել իր ներուժն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման: Քանի դեռ Հայաստանը տարածաշրջանում մնում է մեկուսացված, բարգավաճման եւ ազատության, հետեւաբար եւ կայունության ընդհանուր տեսլականը կմնա անհասանելի: Եկել է ժամանակն ավարտել աշխատանքը ղարաբաղյան կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ»,- ասել էր Ֆրիդը՝ ելույթ ունենալով «Ադրբեջանի,Թուրքիայի եւ ԱՄՆ հարաբերություններն ու նրանց կարեւորությունն Եվրասիայում» համաժողովում:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 թվականի դեկտեմբերի 11-17

 

Ծառուկյանի հետքայլը

 

Դեկտեմբերի 12-ին «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարեց, որ չի մասնակցի 2013 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին եւ չի աջակցի թեկնածուներից եւ ոչ մեկին:

Լուսանկարը` Ֆոտոլուր

Մեկնաբանելով այդ որոշումը` ՀՀ ԱԳՆ նախկին ղեկավար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը ասել էր.

 

«Չնայած, որ ես այլ կերպ էի պատկերացնում մեր քայլերն ու հետագա պայքարը, այդուհանդերձ հարգում եմ ընդունված որոշումը»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին