5/10/15. Տիգրան Նաղդալյանի սպանությունը, Տեր-Պետրոսյանի խոսքը - Mediamax.am

exclusive
18812 դիտում

5/10/15. Տիգրան Նաղդալյանի սպանությունը, Տեր-Պետրոսյանի խոսքը


Ամալյա Կոստանդյանը
Ամալյա Կոստանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Դենիել Ֆրիդը
Դենիել Ֆրիդը
Տիգրան Նաղդալյանը
Տիգրան Նաղդալյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լեւոն Տեր-Պետրոսյանը
Լեւոն Տեր-Պետրոսյանը

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-31

 

Տիգրան Նաղդալյանի սպանությունը

 

Դեկտեմբերի 28-ի երեկոյան Երեւանում սպանվեց հայտնի լրագրող, Հանրային հեռուստաընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը:

 

Տիգրան Նաղդալյանը Հայաստանի լավագույն լրագրողներից մեկն էր, եւ նրա մահը անդառնալի կորուստ է:

Տիգրան Նաղդալյանը Տիգրան Նաղդալյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Դատարանը Տիգրան Նաղդալյանի սպանության պատվիրատու ճանաչեց Արմեն Սարգսյանին՝ 1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հետեւանքով սպանված վարչապետ Վազգեն Սարգսյանի հարազատ եղբորը: Արմեն Սարգսյանը բանտում անցկացրեց ժամկետի մի մասը, որից հետո համաներմամբ ազատ արձակվեց:

 

10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-31

 

«Պետության զավթումը»

 

Դեկտեմբերի 27-ին Transparency International-Հայաստան կազմակերպության նախագահ Ամալյա Կոստանդյանը հայտարարել էր, որ «2007 թվականը կարելի է համարել «պետության կատաղի զավթման տարի»»:

Ամալյա Կոստանդյանը Ամալյա Կոստանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Նա ասել էր, որ Հայաստանում նկատվում է իշխանության բոլոր ճյուղերի բռնագրավման մի խումբ մեծահարուստների կողմից, եւ փորձագետները եւ միջազգային կազմակերպությունները բնութագրում այդ երևույթը որպես «պետության կատաղի զավթում»:

 

«Հարավային Կովկասի հիմարները»

 

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը դեկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնը պնդելու է, որ Կոսովոն չի կարող նախադեպ դառնալ այլ հակամարտությունների կարգավորման համար:

Դենիել Ֆրիդը Դենիել Ֆրիդը

 

«Կոսովոն նախադեպ չէ ոչ Հարավային Օսիայի, ոչ Աբխազիայի, որ Մերձդնեստրի, ոչ Կորսիկայի, ոչ էլ Տեխասի համար: Ոչնչի համար: Մենք շարունակելու ենք պնդել դա: Մենք աշխատում ենք մեր եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի դա չօգտագործվի որպես նախադեպ, եւ մենք հույս ունենք, որ Ռուսաստանն այնպես կանի, որ դա չդառնա նախադեպ: Եթե նրանց մտահոգում է ապակայունացման վտանգը, նրանք պետք է աշխատեն մեզ հետ, այլ ոչ թե մի կողմից մտահոգվեն, իսկ մյուս կողմից` սիրախաղերով զբաղվեն անջատողականների հետ»,- հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարի օգնականը:

 

«Յուրաքանչյուր երկիր ունի իր հիմարները, եւ Հարավային Կովկասում այդ հիմարները կարող են շատ վնասներ հասցնել: Սակայն դա արդարացում չէ, քանի որ հիմարներ կան բոլոր կողմերի մոտ: Պատասխանատու կառավարությունները պետք է աշխատեն միասին, որպեսզի զսպեն հիմարներին մեզ վատ իրավիճակների մեջ ներքաշելուց: Մենք ցանկանում ենք աշխատել Ռուսաստանի հետ այդ նպատակով»,- ասում էր ամերիկացի դիվանագետը:

 

5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-31

 

Տեր-Պետրոսյանի հայտարարությունը

 

Դեկտեմբերի 25-ին Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ չի մասնակցելու 2013թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններին:

 

«Ինչ կուզեք ասեք, 68 տարեկան մարդը նույն եռանդն ու աշխատունակությունը չի կարող ունենալ, ինչ 45-60 տարեկանը: Հետեւաբար, ասպարեզ պետք է իջնեն ինձնից ավելի երիտասարդները»,- ասել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Լեւոն Տեր-Պետրոսյանը Լեւոն Տեր-Պետրոսյանը

 

Դեկտեմբերի 27-ին էլ Հայ Ազգային Կոնգրեսը (ՀԱԿ) հայտարարեց, որ «անիմաստ է համարում ֆարս դարձած ընտրություններին մասնակցությունը եւ որեւէ առաջադրված թեկնածուի պաշտպանումը»:

 

«Կեղծելով 2008 թվականի նախագահական ընտրությունները եւ արյան մեջ խեղդելով ընտրակեղծարարության դեմ բողոքի ելած ժողովրդի ընդվզումը, Սերժ Սարգսյանի ռեժիմը հինգ տարի շարունակ  հետեւողականորեն զբաղված է եղել ժողովրդավարական, մրցակցային ընտրությունների որեւէ հնարավորության ոչնչացմամբ»,- ասված էր ՀԱԿ-ի հայտարարության մեջ:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին