5/10/15. Սերժ Սարգսյանը՝ ընտրությունից ընտրություն - Mediamax.am

exclusive
8150 դիտում

5/10/15. Սերժ Սարգսյանը՝ ընտրությունից ընտրություն


Արտաշես Գեղամյանը 2003 թվականին
Արտաշես Գեղամյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Կոնցեսիոն պայմանագրի ստորագրումը
Կոնցեսիոն պայմանագրի ստորագրումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականին
Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2003 թվականին
Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-18

 

Սերժ Սարգսյանը՝ Ռոբերտ Քոչարյանի շանսերի մասին

 

Փետրվարի 16-ին ՀՀ գործող նախագահի նախընտրական շտաբի պետ, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը համոզմունք էր հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանը կհաղթի ընտրությունների առաջին իսկ փուլում:

Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2003 թվականին Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք շտաբը բացառում է երկրորդ փուլի անցկացման հավանականությունը, Սերժ Սարգսյանն ասել էր. «Ինչպես Ռոբերտ Քոչարյանի, այնպես էլ իր նախընտրական թիմի անդամների կյանքում եղել են անսպասելի պահեր, սակայն դրանք երբեք մեզ հանկարծակիի չեն բերել»:

 

Սերժ Սարգսյանի խոսքով, ընդդիմության շրջանում ձեւավորվող դաշինքները իր մոտ զարմանքից բացի ոչինչ չեն առաջացնում:

Արտաշես Գեղամյանը 2003 թվականին Արտաշես Գեղամյանը 2003 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Եթե մի քանի տարի առաջ որեւէ մեկն ասեր, որ նախկին այլախոh Պարույր Հայրիկյանը կհամախմբվի կոմունիստների առաջնորդ Վլադիմիր Դարբինյանի հետ՝ նախկին կոմունիստ Արտաշես Գեղամյանին սատարելու համար, սա կհամարեին ֆանտաստիկայի ժանրից մի բան»,- ասում էր նախագահի շտաբի պետը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-18

 

Օսկանյանը «անբարոյական» է անվանել Տեր-Պետրոսյանի պահվածքը

 

Փետրվարի 12-ին արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն «անբարոյական» էր անվանել նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի պահվածքը, ով քարոզարշավի ընթացքում շահարկում էր ղարաբաղյան կարգավորման այսպես կոչված «Մեղրիի տարբերակը»:

 

«Այն, ինչ անում է Տեր-Պետրոսյանը` էժանագին նախընտրական հնարք է, դա անբարոյական է: Իսկ երբ նա փորձում է իր պնդումները կապել հոկտեմբերի 27-ի հետ, ինձ համար պարզ է դառնում, որ Տեր-Պետրոսյանն ոչնչի առջեւ չի կանգնի, եւ մենք դրանում դեռ կհամոզվենք»,- ասում էր Վարդան Օսկանյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում:

 

«Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու գաղափարը պատկանում է պաշտոնաթող ամերիկացի դիվանագետ Փոլ Գոբլին, եւ դրա արմատները գնում են 1990-ականների սկիզբը: Ես հստակ հիշում եմ, որ 1994 թվականին այդ գաղափարը քննարկվել է Հայաստանի նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ, եւ նա հանդիպումներից մեկի ժամանակ հայտարարել էր, որ այդ առաջարկը կարող է հետաքրքիր դառնալ, եթե Հայաստանը նաեւ ստանա Նախիջեւանի հյուսիսային հատվածը: Սակայն ես չեմ պնդում, որ Տեր-Պետրոսյանը պատրաստ էր Մեղրին փոխանակել Լեռնային Ղարաբաղի հետ»,- ասել էր Վարդան Օսկանյանը:

 

«Հարավկովկասյան երկաթուղու» ծնունդը

 

Փետրվարի 13-ին Երեւանում ստորագրվել էր համաձայնագիր՝«Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ն «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի կոնցեսիոն կառավարմանը հանձնելու մասին: Որպես «ՀԿԵ» ՓԲԸ-ի հիմնադիր հանդես եկավ

«Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ը:

Կոնցեսիոն պայմանագրի ստորագրումը Կոնցեսիոն պայմանագրի ստորագրումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-18

 

Սերժ Սարգսյանի հաղթանակը

 

Փետրվարի 18-ին Հայաստանում կայացան հերթական նախագահական ընտրությունները, որում հաղթանակ տարավ գործող նախագահ Սերժ Սարգսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանը 2013 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Երկրորդ տեղը զբաղեցրեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով չընդունեց ընտրությունների արդյունքները  եւ հայտարարեց, որ «թույլ չի տա գողանալ ժողովրդի ձայնը՝ նույնիսկ սեփական կյանքի գնով»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին