5/10/15.Ազարյանի մահը, «կեղտոտ խաղը», Հենոյի ու «Շախտյորի» «վեճը» - Mediamax.am

exclusive
11272 դիտում

5/10/15.Ազարյանի մահը, «կեղտոտ խաղը», Հենոյի ու «Շախտյորի» «վեճը»


Լուսանկարը` Դավիթ Ազարյանին նվիրված ֆեյսբուքյան էջ

Դավիթ Ազարյանը եւ Դիզի Գիլեսպին 1990 թվականին
Դավիթ Ազարյանը եւ Դիզի Գիլեսպին 1990 թվականին

Լուսանկարը` Դավիթ Ազարյանին նվիրված ֆեյսբուքյան էջ

Դավիթ Ազարյանը եւ Վահագն Հայրապետյանը 1997 թվականին
Դավիթ Ազարյանը եւ Վահագն Հայրապետյանը 1997 թվականին

Լուսանկարը` Դավիթ Ազարյանին նվիրված ֆեյսբուքյան էջ

Լուսանկարը` Դավիթ Ազարյանին նվիրված ֆեյսբուքյան էջ

Էրթան Թեզգյորը
Էրթան Թեզգյորը

Լուսանկարը` Şalom Gazetesi

Հենրիխ Մխիթարյանը հայ երկրպագուի հետ 2012 թվականին Դոնեցկում
Հենրիխ Մխիթարյանը հայ երկրպագուի հետ 2012 թվականին Դոնեցկում

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-31

 

Ազարյանի վախճանը

 

Մարտի 31-ին Միացյալ Նահանգներում ողբերգական հանգամանքներում զոհվեց հայտնի հայ ջազային դաշնակահար եւ կոմպոզիտոր Դավիթ Ազարյանը:

Դավիթ Ազարյանը եւ Դիզի Գիլեսպին 1990 թվականին Դավիթ Ազարյանը եւ Դիզի Գիլեսպին 1990 թվականին

Լուսանկարը` Դավիթ Ազարյանին նվիրված ֆեյսբուքյան էջ

51-ամյա Դավիթ Ազարյանը պատրաստվում էր ճամփեզրին փոխել իր ավտոմեքենայի անիվը, երբ մեկ այլ մեքենա հարվածել էր երաժշտին:

 

Դավիթ Ազարյանը ծնվել էր Երեւանում: 1989 թվականին, հյուրախաղերի մեկնելով ԱՄՆ, նա մշտական բնակություն էր հաստատել Միացյալ Նահանգներում:

Դավիթ Ազարյանը եւ Վահագն Հայրապետյանը 1997 թվականին Դավիթ Ազարյանը եւ Վահագն Հայրապետյանը 1997 թվականին

Լուսանկարը` Դավիթ Ազարյանին նվիրված ֆեյսբուքյան էջ

«Նոր փուլը»

 

Մարտի 31-ին Թուրքիայի ԱԳՆ Կովկասի եւ Միջին Ասիայի վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Էրթան Թեզգյորը ցանկություն էր հայտնել, «որպեսզի Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելով, նոր փուլ սկսվի մեր երկկողմ հարաբերություններում»:

 

Միաժամանակ, թուրք դիվանագերը թվարկել էր այն խնդիրները, որոնց պատճառով Թուրքիան մինչ օրս դիվանագիտական հարաբերություններ չի հաստատել Հայաստանի հետ: Նախ, ասել էր նա, «Հայաստանը չի ճանաչում 1921 թվականի թուրք-սովետական պայմանագրերը եւ դրանով չի ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը»:

Էրթան Թեզգյորը Էրթան Թեզգյորը

Լուսանկարը` Şalom Gazetesi

Բացի այդ, ասում էր Թեզգյորը, «Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկն այսպես կոչված ցեղասպանության ճանաչումն է»: Երրորդը, ասել էր թուրք դիվանագետը, «Հայաստանը դուրս չի բերում իր զորքերը բռնազավթված ադրբեջանական տարածքներից»:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-31

 

«Կեղտոտ խաղը»

 

ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը մարտի 31-ին հայտարարել էր, որ «Ադրբեջանը կեղտոտ խաղ է վարում»:

 

«Նախ, ադրբեջանական կողմը փորձում է ցրել ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ ջանալով հրաժարվել բանակցությունների սեղանին դրված փաստաթղթերից մեկից, որը ստեղծվել էր Հայաստանի եւ Ադրբեջանի երկամյա համատեղ ջանքերի շնորհիվ: Ընդ որում, ադրբեջանական կողմն իր հստակ համաձայնությունն էր տվել այդ փաստաթղթի բոլոր սկզբունքներին»,- ասել էր Վարդան Օսկանյանը:

 

•    5  ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-31

 

Մխիթարյանին «սխալ են հասկացել»

 

Մարտի 29-ին Դոնեցկի «Շախտյորի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտարարել էր, որ իր խոսքերը այլ ակումբ տեղափոխվելու մասին «ճիշտ չեն հասկացել»:

Հենրիխ Մխիթարյանը հայ երկրպագուի հետ 2012 թվականին Դոնեցկում Հենրիխ Մխիթարյանը հայ երկրպագուի հետ 2012 թվականին Դոնեցկում

Լուսանկարը` Մեդիամաքս

«Ես «Շախտյորի» խաղացող եմ եւ շատ ուրախ եմ դրա համար: Այս ակումբի հետ պայմանագիրս գործում է մինչեւ 2015 թվականը: Դա սովորական հանդիպում էր՝ զրույց ուսանողների հետ: Նրանք ինձ հարցեր էին ուղղում, երբեմն` կատակով, ես էլ պատասխանում էի: Ինձ ճիշտ չեն հասկացել եւ սխալ են մեկնաբանել բառերս», - Մխիթարյանի այս խոսքերը մեջբերում էր «Շախտյորի» մամուլի ծառայությունը:  

 

Երեք ամիս անց, 2013 թվականի հուլիսին, Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց Դորտմունդի «Բորուսիա»:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին