5/10/15.Ալիեւի վրդովմունքը, Ռայսի կոչը, թալանված «Լեռնային պարը» - Mediamax.am

exclusive
8284 դիտում

5/10/15.Ալիեւի վրդովմունքը, Ռայսի կոչը, թալանված «Լեռնային պարը»


Կոնդոլիզա Ռայսը
Կոնդոլիզա Ռայսը

Լուսանկարը` REUTERS

Կոնդոլիզա Ռայսը
Կոնդոլիզա Ռայսը

Լուսանկարը` REUTERS

Իլհամ Ալիեւի նախընտրական պաստառը 2008 թվականին
Իլհամ Ալիեւի նախընտրական պաստառը 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS

Լուսանկարը` Մեդիամաքս

Մահմուդ Մամեդ-Կուլիեւը
Մահմուդ Մամեդ-Կուլիեւը

Լուսանկարը` Metbuat.az

Լուսանկարը` Մեդիամաքս


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-22

 

«Հայկական հուշարձանների հետ ամեն ինչ նորմալ է»

 

Ապրիլի 18-ին Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Մահմուդ Մամեդ-Կուլիեւը, որը Երեւան էր ժամանել Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նիստին մասնակցելու նպատակով, «հորինված» էր անվանել Ադրբեջանի տարածքում եւ, մասնավորապես, Նախիջեւանում, հայկական հուշարձանների ոչնչացման խնդիրը:

 

«Ադրբեջանի տարածքում հայկական հուշարձանների հետ ամեն ինչ նորմալ է: Պետք է ասեմ, որ մենք ունենք բազմաթիվ փաստեր եւ ապացույցներ Հայաստանի կողմից բռնազավթված տարածքներում ադրբեջանական հուշարձանների ոչնչացման մասին»,- հայտարարել էր Մահմուդ Մամեդ-Կուլիեւը:

Մահմուդ Մամեդ-Կուլիեւը Մահմուդ Մամեդ-Կուլիեւը

Լուսանկարը` Metbuat.az

Ի պատասխան՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է ցանկացած պահին ընդունել ՅՈՒՆԵՍԿՈ-ի պատվիրակությանը, որը կհամոզվի ադրբեջանական հուշարձանների լիարժեք պահպանության մեջ: Նախարարը հիշեցրել է, որ Երեւանը վաղուց էր առաջարկում ստեղծել նման հանձնաժողով, որը կայցելեր Ադրբեջան, Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-22

 

«Մի քիչ քաղաքական կամք»

 

ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ապրիլի 16-ին ասել էր, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը «մի քիչ քաղաքական կամք» ցուցաբերեն, ղարաբաղյան հակամարտությունը կարող է «բավականին արագ» կարգավորվել:

 

«Մի քանի անգամ մենք մոտ ենք եղել որոշմանը հասնելուն Մինսկի գործընթացի շրջանակներում, որում համագործակցում են Ռուսաստանը, Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ը: Անհրաժեշտ է մի քանի դժվար որոշումներ կայացնել եւ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ համաձայնության հասնել»,- ասել էր Ռայսը:

Կոնդոլիզա Ռայսը Կոնդոլիզա Ռայսը

Լուսանկարը` REUTERS

«Դա պետք է արվի: Ես ասել եմ Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարություններին, որ նրանք հետ են մնում տարածաշրջանից այդ հակամարտության չկարգավորված լինելու պատճառով: Քաղաքական կամքի առկայության դեպքում դա կարող է արվել, եւ դա պետք է արվի»,- ընդգծել էր ԱՄՆ պետքարտուղարը:

 

«Մտադիր չէ հաշտվել երկակի չափանիշների հետ»

 

Ապրիլի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել էր, որ հերքում է երկրում ժողովրդավարության բացակայության մասին մեղադրանքներն ու «մտադիր չէ հաշտվել երկակի չափանիշների հետ»:

Իլհամ Ալիեւի նախընտրական պաստառը 2008 թվականին Իլհամ Ալիեւի նախընտրական պաստառը 2008 թվականին

Լուսանկարը` REUTERS

«Ինչպե՞ս է ստացվում, որ ժողովրդավարությունը պաշտպանող, իրենց ժողովրդավարության խորհրդանիշ համարող երկրները փակում են աչքերը Հայաստանում քաղաքացիների հանդեպ դաժան վերաբերմունքի եւ տասնյակ մարդկանց մահվան վրա: Իսկ հենց որ Ադրբեջանում տեղի է ունենում մի աննշան եւ սադրիչ բնույթ կրող մի բան, հենց այդ երկրներն ու դրանց դեսպանները հանդես են գալիս անտեղի հայտարարություններով, խառնվում են Ադրբեջանի ներքին գործերին, իսկ նրանց մամուլը նյութեր է հրապարակում այն մասին, որ Ադրբեջանում խեղդում են ժողովրդավարությունը»,- ասել էր Ադրբեջանի նախագահը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 16-22

 

Թալանված «Լեռնային պար»-ը

 

Ապրիլի 19-ին հայտնի դարձավ, որ «Դվին» հյուրանոցի տարածքում տեղադրված «Լեռնային պար» արձանախումբը լրջորեն վնասվել է գունավոր մետաղների «որսորդների» կողմից:

 

Դեռեւս 2012 թվականին Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել էր քննարկել եւ առաջարկություն ներկայացնել «Դվին» հյուրանոցի հարեւանությամբ տեղադրված «Լեռնային պար» արձանախմբի տեղափոխման հետ կապված, սակայն հանձնարարականն այդպես էլ մնաց թղթի վրա:

 

Արձանի հեղինակ Տիգրան Արզումանյանը վերականգել էր «Լեռնային պարը» 2015 թվականի վերջին, սակայն տեղեկություն այն մասին, թե երբ եւ որտեղ է այն տեղադրվելու, մինչ այժմ չկա:

 

Նուռի «Ընթերցողը»

 

Ապրիլի 20-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դիմաց բացվեց նկարիչ եւ դիզայներ Նուռի հեղինակած «Ընթերցողը» հուշարձանը:

 

Այն հասցրել է սիրվել ինչպես երեւանցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից:

Լուսանկարը` Մեդիամաքս

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին