5/10/15. Շվիմերի «հիացմունքը», Հեյդար Ալիեւի կեղծ «մահը» - Mediamax.am

exclusive
7305 դիտում

5/10/15. Շվիմերի «հիացմունքը», Հեյդար Ալիեւի կեղծ «մահը»


Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին 2013թ. օգոստոսի 5-ին Թեհրանում
Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին 2013թ. օգոստոսի 5-ին Թեհրանում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին 2013թ. օգոստոսի 5-ին Թեհրանում
Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին 2013թ. օգոստոսի 5-ին Թեհրանում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը
Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը

Լուսանկարը` REUTERS

Վալտեր Շվիմերը
Վալտեր Շվիմերը

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ՕԳՈՍՏՈՍԻ 5

 

Շվիմերի «հիացմունքը»

 

Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Վալտեր Շվիմերն օգոստոսի 2-ին ողջունել էր Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի որոշումը` նախկինում մահապատժի դատապարտված 42 բանտարկյալների դատավճիռը ցմահ բանտարկությամբ փոխարինելու մասին:

Վալտեր Շվիմերը Վալտեր Շվիմերը

Լուսանկարը` REUTERS

«Ես հիացած եմ այն փաստով, որ նախագահ Քոչարյանը նման դրական եւ գովասանքի արժանի քայլ կատարեց: Այդ որոշումը հստակ վկայում է այն մասին, որ Հայաստանը հավատարիմ է Եվրոպայի Խորհրդի առջեւ իր ստանձնած պարտավորությունների կատարմանը եւ ձգտում է լիարժեքորեն ինտեգրվել ազգերի եվրոպական ընտանիքին» - հայտարարել էր Վալտեր Շվիմերը:

 

Հեյդար Ալիեւի կեղծ «մահը»

 

Օգոստոսի 1-ին Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Կախա Իմնաձեն Թբիլիսիում բրիֆինգի ժամանակ հայտարարել էր, որ Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին զեկուցել են Հեյդար Ալիեւի մահվան մասին:

Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը Էդուարդ Շեւարդնաձեն եւ Հեյդար Ալիեւը

Լուսանկարը` REUTERS

5 րոպե անց Կախա Իմնաձեն երկրորդ բրիֆինգն էր անցկացրել եւ ասել, որ վերստուգումից հետո Ադրբեջանի նախագահի մահվան մասին տեղեկատվությունը չի հաստատվել:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ՕԳՈՍՏՈՍԻ 5

 

Գերիների վերադարձը

 

Օգոստոսի 4-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Երասխավան-Սադարակ սահմանահատվածում իրականացվեց Հայաստանի քաղաքացիներ Վանիկ Զմբոյանի, Արտյոմ Զոհրաբյանի, Կարեն Թորոսյանի եւ Աղասի Ենոքյանի հանձնումը ՀՀ  ներկայացուցիչներին:

 

Զմբոյանը, Զոհրաբյանը, Թորոսյանը եւ Ենոքյանը այն 13 հոգուց բաղկացած խմբի կազմում էին, որը 2008թ. ապրիլին Խաչիկ գյուղում տեղակայված զորամասում քաշքշուկ էր ստեղծել` զինծառայող ընկերոջ դիրքերը զորամասում ամրապնդելու նպատակով: Զորամասի գումարտակի հրամանատարի նախազգուշական կրակոցից հետո նրանք փախուստի էին դիմել եւ հայտնվել Նախիջեւանի տարածքում:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-ՕԳՈՍՏՈՍԻ 5

 

Սերժ Սարգսյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահի հետ

 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 5-ին Թեհրանում հանդիպել էր Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին 2013թ. օգոստոսի 5-ին Թեհրանում Սերժ Սարգսյանն ու Հասան Ռոհանին 2013թ. օգոստոսի 5-ին Թեհրանում

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Նրանք ընդգծել էին, որ հայ-իրանական համագործակցության օրակարգը բավականին հարուստ է եւ ընդգծել էին համագործակցությունը նոր՝ ավելի բարձր հանգրվանի հասցնելու անհրաժեշտությունը:

 

Զրուցակիցներն անդրադարձել էին նաեւ տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին