5/10/15. Ֆանատների կոչը, խնդիրներ ՀԱՊԿ-ում, Աննա Չափմանը՝ Արցախում - Mediamax.am

exclusive
11912 դիտում

5/10/15. Ֆանատների կոչը, խնդիրներ ՀԱՊԿ-ում, Աննա Չափմանը՝ Արցախում


Աննա Չափմանը
Աննա Չափմանը

Լուսանկարը` Maxim ամսագիր

ՀԱՊԿ գագաթնաժողովը Մոսկվայում 2008թ. սեպտեմբերին
ՀԱՊԿ գագաթնաժողովը Մոսկվայում 2008թ. սեպտեմբերին

Լուսանկարը` REUTERS

Թուրքիայի հավաքականի երկրպագուները
Թուրքիայի հավաքականի երկրպագուները

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-26

 

Երկրպագուների կոչը

 

Օգոստոսի 20-ին թուրք երիտասարդների մի խումբ դիմել էր Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին՝ Իգդիր-Երեւան երկաթուղին մեկ օրով բացելու խնդրանքով:

Թուրքիայի հավաքականի երկրպագուները Թուրքիայի հավաքականի երկրպագուները

Լուսանկարը` REUTERS

Թուրք մարզասերները երկրի ղեկավարին խնդրել էին բացել Հայաստանի ու Թուրքիայի սահմանը, որպեսզի կարողանան մեկնել Երեւան՝ դիտելու ֆուտբոլի Աշխարհի գավաթի երկու երկրների ազգային հավաքականների ընտրական հանդիպումը, որը տեղի էր ունենալու սեպտեմբերի 6-ին:

 

«Ուշադրությունը բեւեռել խնդրահարույց պահերի վրա»

 

Օգոստոսի 21-ին, ընդունելով ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ասել էր, որ «Հայաստանը լրջորեն է պատրաստվում ՀԱՊԿ-ում իր նախագահությանը, մենք ծրագրում ենք մեր գործընկերների ուշադրությունը բեւեռել փոխգործակցության ամենախնդրահարույց պահերի վրա»:

 

Նա ընդգծել էր, որ Հայաստանը կարեւոր նշանակություն ենք տալիս ՀԱՊԿ-ի շրջանակում արտաքին քաղաքականության համակարգման մեխանիզմի իրականացմանը:

 

«Ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել այդ մեխանիզմի լուրջ խափանումների, մասնավորապես վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած «հակահայկական» բանաձեւի քվեարկության վրա, որը նախաձեռնել էր Ադրբեջանը, ինչպես նաև Աբխազիայի վերաբերյալ բանաձեւի վրա»,- ասել էր Հայաստանի նախագահը:

 

Որպես մեկ այլ խնդիր Սերժ Սարգսյանը նշեց ընդունված փաստաթղթերի արդյունավետ իրականացման ապահովումը: «Կարեւոր ենք համարում պայմանավորվածությունների հետեւողական պահպանումը: Հաճախ հիմնարար փաստաթղթերի իրականացումը, որոնք ստորագրվել են ՀԱՊԿ-ի շրջանակում, անուշադրության են մատնվում»,- նշել էր Հայաստանի նախագահը:

ՀԱՊԿ գագաթնաժողովը Մոսկվայում 2008թ. սեպտեմբերին ՀԱՊԿ գագաթնաժողովը Մոսկվայում 2008թ. սեպտեմբերին

Լուսանկարը` REUTERS

Նա ընդգծել էր, որ չի կատարվում ՀԱՊԿ անդամ պետությունների կոլեկտիվ անվտանգության համակարգի միջոցների ու ուժերի ձեւավորման եւ գործարկման կարգի մասին արձանագրությունը (Երեւան 2001թ.), որը նախատեսում է Կովկասյան տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգության միացյալ ռազմական համակարգի հակաօդային պաշտպանության ստեղծում: «Թղթի վրա է մնացել նաեւ ՀԱՊԿ անդամ երկրների համար զինվորական կադրեր պատրաստելու մասին համաձայնագիրը /Մոսկվա, 2005թ./, որը նախատեսում է ՀԱՊԿ անդամ երկրների կադրերի համատեղ ուսուցում ռազմական-կրթական հաստատություններում` ըստ միասնական ուսումնական պլանների ու ծրագրերի, որոնք մշակված են ընդունող կողմի զինվորական ծառայողների համար»,- ասում էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 20-26

 

Աննա Չափմանը Արցախում

 

Օգոստոսի 26-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Ստեփանակերտում ընդունել էր մի խումբ ռուսաստանցի լրագրողների եւ հասարակական գործիչների։

Աննա Չափմանը Աննա Չափմանը

Լուսանկարը` Maxim ամսագիր

Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էր Աննա Չափմանը, որը 2010 հունիսին ձերբակալվել էր ԱՄՆ-ում եւ նույն թվականի հուլիսին իրեն մեղավոր էր ճանաչել Ռուսաստանի օգտին լրտեսական գործունեություն ծավալելու համար ու արտաքսվել էր հայրենիք:

 

2013 թվականի հուլիսի 4-ին Աննա Չափմանը թվիթերով ամուսնության առաջարկ էր արել Էդվարդ Սնոուդենին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին