5/10/15. Դեսպանի կոչը, ՆԱՏՕ-ի վարժանքը, ԱԺ նոր խոսնակը - Mediamax.am

exclusive
7973 դիտում

5/10/15. Դեսպանի կոչը, ՆԱՏՕ-ի վարժանքը, ԱԺ նոր խոսնակը


Սեյրան Օհանյանն ու Արթուր Բաղդասարյանը Cooperative Longbow/Cooperative Lancer–2008-ի բացմանը
Սեյրան Օհանյանն ու Արթուր Բաղդասարյանը Cooperative Longbow/Cooperative Lancer–2008-ի բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Cooperative Longbow/Cooperative Lancer–2008 զորավարժությունների բացումը
Cooperative Longbow/Cooperative Lancer–2008 զորավարժությունների բացումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Հովիկ Աբրահամյանը 2008թ. սեպտեմբերի 29-ին
Հովիկ Աբրահամյանը 2008թ. սեպտեմբերի 29-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Միխայիլ Սահակաշվիլին 2013թ. սեպտեմբերի 25-ին
Միխայիլ Սահակաշվիլին 2013թ. սեպտեմբերի 25-ին

Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-30 

 

Դեսպանի կոչը

 

Սեպտեմբերի 30-ին Վրաստանում Հայաստանի դեսպան Գեորգի Խոսրոեւը վրաց քաղաքական գործիչներին կոչ էր արել զերծ մնալ «հայ» բառը բացասական իմաստով օգտագործելուց: Հայտարարության պատճառը Բոլնիսիի շրջանում տեղի ունեցած միջադեպն էր, որի ընթացքում շրջանի ղեկավար Զուրաբ Ջափարիձեն «Ազգային շարժման» ղեկավար Միխայիլ Սահակաշվիլիին դիմել էր «դու, հայ» բացականչությամբ:

 

Գեորգի Խոսրոեւը հայտարարել էր, որ նախընտրական շրջանում որոշ վրաց քաղաքական գործիչների ծագման մեջ հայկական արմատների երեւակայական կամ իրական առկայության մասին բացասական իմաստով արտահայտվելը կարող է միջէթնիկական դիմակայություն առաջացնել Վրաստանում:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-30

 

«Ապաքինող» բարեփոխումները

 

Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն ասել էր, որ Հայաստանի կառավարությունը «մի շարք լավ քայլեր է արել ապաքինող բարեփոխումներ անցկացնելու ուղղությամբ»:

 

«Մենք ցանկանում ենք լավ գործընկեր լինել Հայաստանի համար ապաքինող բարեփոխումներ անցկացնելու իր առաքելության մեջ: Մենք համարում ենք, որ դուք մի շարք լավ քայլեր եք արել այդ ուղղությամբ»,- նկատել էր ԱՄՆ պետքարտուղարը՝ Նյու Յորքում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը:

 

ՆԱՏՕ-ի զորավարժությունները Հայաստանում

 

Սեպտեմբերի 29-ին Երեւանում տեղի էր ունեցել Cooperative Longbow/Cooperative Lancer–2008 զորավարժությունների բացման հանդիսավոր արարողությունը, որոնք անց էին կացվում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի եւ «Համագործակցության ստամբուլյան նախաձեռնության» շրջանակներում:

Cooperative Longbow/Cooperative Lancer–2008 զորավարժությունների բացումը Cooperative Longbow/Cooperative Lancer–2008 զորավարժությունների բացումը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Զորավարժություններին մասնակցել էին 960 զինծառայողներ ՆԱՏՕ-ի անդամ եւ «Գործընկերություն հանում խաղաղության» ծրագրի մասնակից 17 երկրներից:

 

Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ Cooperative Longbow/Lancer 08 զորավարժությունները դիտարկում է որպես տարածաշրջանում վստահությունը ամրապնդելու միջոց:

Սեյրան Օհանյանն ու Արթուր Բաղդասարյանը Cooperative Longbow/Cooperative Lancer–2008-ի բացմանը Սեյրան Օհանյանն ու Արթուր Բաղդասարյանը Cooperative Longbow/Cooperative Lancer–2008-ի բացմանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Հայաստանի համար խաղաղությունը եւ կայունությունը առանձնահատուկ արժեքներ են, եւ այդ համատեքստում մենք այս զորավարժությունները դիտարկում ենք որպես տարածաշրջանում վստահությունը ամրապնդելու միջոց», - ասել էր ՊՆ ղեկավարը:

 

Հովիկ Աբրահամյանը՝ ԱԺ նոր նախագահ

 

Սեպտեմբերի 29-ին Հովիկ Աբրահամյանը ընտրվեց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ:

Հովիկ Աբրահամյանը 2008թ. սեպտեմբերի 29-ին Հովիկ Աբրահամյանը 2008թ. սեպտեմբերի 29-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

Աբրահամյանի թեկնածությունը առաջադրվել էր իշխող Հանրապետական կուսակցության կողմից: Նա 2008 թվականի օգոստոսին ընտրվել էր Ազգային ժողովի պատգամավոր, իսկ մինչ այդ զբաղեցնում էր Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-30

 

«Մենք ենք, մեր սարերը»

 

Սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում կայացել էր «Մենք ենք, մեր լեռները» կապիտալ վերանորոգված հուշարձանի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ հուշարձանը, որը հայտնի է նաեւ «Տատիկ-Պապիկ» անվամբ, Արցախի գլխավոր խորհրդանիշներից մեկն է:

 

«Հայաստանին անելանելի վիճակի մեջ են դրել»

 

Սեպտեմբերի 25-ին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել էր, որ «Հայաստանին անելանելի վիճակի մեջ են դրել եւ պարտադրել անդամակցել Մաքսային միությանը»:

 

Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, Միխայիլ Սահակաշվիլին ասել էր, որ Հայաստանը, Ուկրաինան եւ Մոլդովան, որոնք ցանկանում էին միանալ եվրոպական ընտանիքին, ենթարկվում են շարունակական ճնշումների եւ սպառնալիքների Ռուսաստանի կողմից:

Միխայիլ Սահակաշվիլին 2013թ. սեպտեմբերի 25-ին Միխայիլ Սահակաշվիլին 2013թ. սեպտեմբերի 25-ին

 

«Կրեմլը մերժում է այս երկրների ուժեղ պետականության գաղափարը: Դուք կարծո՞ւմ եք, թե Պուտինը ցանկանում է, որպեսզի Հայաստանը հաղթանակ տանի Ադրբեջանի նկատմամբ: Ո՛չ: Դա Հայաստանը շատ ուժեղ եւ, հետեւաբար, շատ անկախ կդարձներ: Թե՞ կարծում եք, որ Մոսկվան ցանկանում է, որ հակառակը՝ Բաքուն հաղթի Երեւանին: Ոչ, ՌԴ-ն չի ցանկանում, որպեսզի որեւէ մեկն ընդհանրապես հաղթի այս հակամարտությունում: Հենց հակամարտությունն է Մոսկվայի նպատակը, քանի որ այն խանգարում է ազգերին դառնալ անկախ եւ արգելափակում է այդ երկրների ինտեգրումը Եվրոպական Միությանը»,- ասել էր Միխայիլ Սահակաշվիլին:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին