5/10/15. «Լեգիտիմ բռնապետը», Ֆրիդի ու Մեդվեդեւի հույսերը - Mediamax.am

exclusive
7478 դիտում

5/10/15. «Լեգիտիմ բռնապետը», Ֆրիդի ու Մեդվեդեւի հույսերը


Ջեյմս Ապատուրայը
Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս

Դենիել Ֆրիդը
Դենիել Ֆրիդը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Ռոմանո Պրոդին
Ռոմանո Պրոդին
Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում 2008թ. հոկտեմբերի 21-ին
Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում 2008թ. հոկտեմբերի 21-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-21

 

«Լեգիտիմ բռնապետը»

 

Եվրոպական Հանձնաժողովը հանդես եկավ Ադրբեջանում հոկտեմբերի 15-ին կայացած նախագահական ընտրությունների սուր քննադատությամբ:

 

Եվրոպական Հանձնաժողովի նախագահ Ռոմանո Պրոդին հայտարարել էր, որ «ընտրությունների կազմակերպումը, ընթացքը, ինչպես նաեւ արդյունքները կատարյալ ֆարս էին. ընդդիմադիր թեկնածուները որեւէ հնարավորություն չունեին ընտրությունների արդար արդյունքին հասնելու համար»:

Ռոմանո Պրոդին Ռոմանո Պրոդին

 

Այսպիսով, Պրոդիի խոսքերով, Ադրբեջանի նախագահ ընտրված Իլհամ Ալիեւին կարելի է իր երկրի «լեգիտիմ բռնապետ» համարել:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-21

 

Ֆրիդի հույսերը

 

Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դենիել Ֆրիդը Երեւանում ասել էր, որ «մենք երբեւէ այսքան մոտ չենք եղել հայ-թուրքական հարաբերությունների կառուցողական զարգացմանը, որքան այսօր»:

 

Ամերիկացի դիվանագետը ողջունել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի` իր թուրք պաշտոնակցին սեպտեմբերի սկզբին Երեւան հրավիրելու որոշումը:

Դենիել Ֆրիդը Դենիել Ֆրիդը

Լուսանկարը` Ֆոտոլուր

ԱՄՆ պետքարտուղարի օգնականը հույս էր հայտնել, որ հայ-թուրքական հարաբերությունները կկարգավորվեն, ինչը, նրա խոսքերով, կնպաստի նաեւ ղարաբաղյան խնդրի կարգավորմանը:

 

«Զարգացած փուլը»

 

Հոկտեմբերի 21-ին Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանը եւ Ադրբեջանը գտնվում են ղարաբաղյան կարգավորման բանակցությունների «զարգացած փուլում»:

 

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, իր հերթին, հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները՝ միջնորդների կողմից 2007 թվականի դեկտեմբերին ընդունված Մադրիդյան առաջարկների հիման վրա, որտեղ ամրագրված են սկզբունքները, որոնք թույլ են տալիս ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը:

Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում 2008թ. հոկտեմբերի 21-ին Դմիտրի Մեդվեդեւը եւ Սերժ Սարգսյանը Երեւանում 2008թ. հոկտեմբերի 21-ին

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Մենք իսկապես համոզված ենք, որ խնդիրը կարող է լուծվել փոխզիջման եւ բանակցությունների միջոցով», - ասել էր Սերժ Սարգսյանը:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15-21

 

Մաքսային միությունը չի խոչընդոտի ՆԱՏՕ-ի հետ  հարաբերություններին

 

Հոկտեմբերի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայն ասել էր, որ Հայաստանի ղեկավարները հավաստիացրել են իրեն, որ Մաքսային միությանը միանալու ցանկությունը որեւէ կերպով չեն խոչընդոտի Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանն ու խորացմանը:

 

«Ես հեռանում եմ Հայաստանից այն զգացումով, որ ՆԱՏՕ-ի քաղաքական երկխոսությունը եւ համագործակցությունը Հայաստանի հետ ավելի է ընդլայնվելու», - ասել էր պաշտոնյան:

Ջեյմս Ապատուրայը Ջեյմս Ապատուրայը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Մեզ համար շատ հստակ է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է, եւ դա որեւէ մեկը չի վիճարկում: Սակայն Հայաստանը միշտ փորձել է հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, եւ մենք, երբեւէ որեւէ բան չպարտադրելով, պատրաստ ենք խորացնել համագործակցությունը», - նշել էր Ջեյմս Ապատուրայը:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին