Արփինե Մկրտչյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

4584 դիտում

Արփինե Մկրտչյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


“Մի՜ նեղացրեք մարդուն, պետք չի․․․Դուք էլ այնպիսին եք, ինչպիսին նա է։Լա՜վ նայեք իրար, մարդի՜կ”.

Լեոնիդ Ենգիբարյան

- Հարգելի  Հայր Կինվի.

 

Այս տարվա քառօրյա հայ-ադրբեջանական պատերազմում մի լուսանկար՝ քրիստոնյա հայ տղամարդը մուսուլման ադրբեջանցի կնոջ-մորը գրկած, շատ բան փոխեց իմ կյանքում. ես հասկացա, որ բավական չէ միայն քոնին  սիրես, պիտի կարողանաս նաև Մարդուն սիրել:

 

“Մայրը”

 

Քաղաքն ամայացած էր, կարծես շունչ չկար. բայց փսփսուք կար քաղաքում, արև էլ կար՝ կարմիր գույնի: Հիշեցի 92-ի ամայությունը՝ առանց մեքենաների  փողոցներ, մոմի կամ նավթավառի  լույսով  պատուհաններ, զիվորականներ՝ ավտոմատներով… դարձյալ պատերազմ է. 2016-ի ապրիլի 4-ն է. ես աշխատանքի եմ գնում ու շատ արագ քայլում եմ, որ մահասարսուռ իրականությունից փախչեմ. “…մեր երեխեքը, 18 տարեկան երեխեքն այս պահին կյանքի և մահվան եզրագծին են… ո՞վ սկսեց  էս անտեր պատերազմը, նորից պատերազմ.  15 տարեկան էի, երբ  զոհված հորեղբորս որդու մավան բոթը լսեցի … չեմ ուզում…ախր Աստված ջան, մենք մեր հողն ենք պաշտպանում…”:

 

Հասնում եմ  աշխատավայր, գործընկերներս այնտեղ են արդեն, զանգում ենք՝ ով որտեղ պատահի՝ իմանալու՝ չեն դադարել արդյոք. ամուսինս սահմանին է, եղբորս երեխաները, եղբայրներս սահմանին են, ու իմ զանգերին պատասխանում են ՝ամեն ինչ լավ կլինի. ես անիծում եմ թշնամուս ու միացնում եմ համակարգիչս. տարբեր լրատվական նորություններ….ու աչքս զարնում է մի լուսանկարի պատմության.  Սարգիս Հացպանյանը՝ 93-ին  Քարվաճառում, գրկած ադրբեջանցի մի  կնոջ՝ իսկ կնոջ որդին ու շատ ադրբեջանցի տղամարդիկ լքել էին քաղաքը՝ թողնելով ծերերի, կանանց,երեխաների. շունչս պահած կարդում եմ . “…. Մայրը, ինչ ազգից էլ լինի, մնում է մայր, ու կարող է իրեն որդիաբար վերաբերվող տղայի հանդեպ մայրական զգացում տածել։ Այն ձեռքերը, որ պատերազմի ժամանակ փարվել էին հակառակորդի զինվորին, մոր ձեռքեր էին` մայրական ջերմությամբ, քնքշանքով ու սիրով լի։”. ես լույս տեսա այդ պահին “իմ խավարում”,  միանգամից   սկսեցի լացել բոլոր մայրերի համար, որ մնացել են ապիկար՝  Սիրիայում, Ղարաբաղում, Հայաստանում, Ուկրաինայում, Ադրբեջանում, ես՝ որպես մայր ,  լացեցի բոլոր որդեկորույս մայրերի, բոլոր լքված մայրերի համար, որոնք առաքելություն ունեն այս երկրագնդի  ցանկացած երկրում  “Մայր” կոչվելու ու կրակն են ընկել հզոր պետությունների ձեռքին, որ զենք ու զինամթերք աճուրդի հանած՝ Աստվածն են ուզում դառնալ այս երկրագնդի:

 

“Հաշվեցե՜ք, խնդրե՜մ, հաշվեցե՛ք նաև…>քանի՜-քանի՜ մայրեր են զոհվեցին այս պատերազմներում, որ պիտի Մարդու ծնեին .  փրկեցեք Մայրերին, Մարդիկ:

 

- Հիշեցե՛ք նաև, մի վերջի՜ն անգամ,

Թե այդ ի՞նչ ձևով,

Ի՞նչ մեքենայի օգնությամբ բարի

Դեռ կարելի է մարդուն մա՛րդ պահել

Եվ կամ նո՛ր միայն մարդուն դարձնել Մա՜րդ …          

 

Պարույր Սևակ

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին