Լիլիթ Աբրահամյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2178 դիտում

Լիլիթ Աբրահամյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


World war is beginig of the “Little” local problems...

It’s my subjective point of view

 

Վերջապես քնեց… Ժամը 00:27 րոպե է, դեռ էլի ինչ-որ կենցաղային գործեր կան…Ու〜ֆֆ: Զգույշ ու լուռ գնում եմ կողքի սենյակ. երեք հրեշտակներս էլ քնած են, հանգիստ ու խաղաղ, ծածկում եմ, գնում պառկելու, մեջքս սաստիկ ցավում է, գլուխս ընդարմացած, մարմինս հոգնած, բայց հոգիս խաղաղ է: Աղոթք եմ անում, ու քնից առաջ սովորության համաձայն կարդում եմ Facebook-յան նորությունները.

 

- Ասլանյանների ընտանիքը քանի օր է ուտելիք չունի, հիվանդ ծնողներին 10-ամյա Մոնթեն է խնամում …

 

Կարդում եմ, ու սիրտս մրմռում է: Հերթական անգամ մտքումս  պլանավորում եմ վաղվա գրաֆիկը, թե ո՞նց  ու ի՞նչ անեմ, որ օգնեմ. «Գրիգիս  գրենական իրերից կդնեմ, մեր հագուստներից, սնունդ ու էլի ինչ որ բաներ… մի քիչ էլ գումար կտամ, բայց ախր շուտով կոմունալ վճարների ժամկետն է լրանում ու Ամանորից հետո տանը բան չի էլ մնացել»:

 

- Ի՞նչ անեմ:

 

 Անզուսպ ցանկությունն ունեմ օգնելու, բայց թե´ ֆիզիկական, թե´ ֆինանսական հնարավորություններս չնչին են:

 

- Բա երեխեքին ու՞ր թողնեմ: Լավ, կիրակի  Կամոյի հետ կգնամ ու երեխաներին էլ կտանենք… Ֆիքսում եմ Ասլանյանների հեռախոսահամարն ու քնում:

 

Առավոտյան 7-ից փոքրիկս արթնացում է ինձ ու ժպտում, հավանաբար սոված է: Բա՞ Մոնթեն,,, Սիրտս ճմլվում է, ախր ինչքա〜ն Մոնթեներ կան աշխարհում…

 

Անկախ ինձնից գլխումս անդադար պտտվում է կարդացածս…

 

Մի քարուքանդ շինության մեջ բնակվում են 44-ամյա Նունե Ասլանյանը, իր 10-ամյա տղայի՝ Մոնթեի եւ ամուսնու՝ 57-ամյա Առյուծի հետ… տանիքը փլված է, պատուհանները ցելաֆոնապատ են… Նունեն առողջական խնդիրներ ունի՝ ինսուլտից մի կողմը ամբողջովին թուլացել է… 10-ամյա Մոնթեն … երբեք մեր տուն Նոր տարվան տոնածառ չեմ զարդարել, բայց դրանից այդքան չեմ նեղվում, նեղվում եմ, որ շորեր չունեմ դպրոց կամ էլ ընկերներիս տուն գնալու համար։ Դրանից էլ օրերով տանից դուրս չեմ գալիս… . «Ես էլ հերոս պետք ա լինեմ որովհետեւ, հերոսի անուն եմ կրում… Իսկ Նունեի ամուսինը՝ Առյուծը, հիվանդ է… խորը հոգոց հանեց ու արտասվեց…  24 հազար դրամ փարոս եմ ստանում, նորմալ չեն տալիս կտրում են, գնում ենք խնդրում 1 ամսվա փողն էլ իրենց թողնում…

 

Ու վաղը Մոնթեն ծառայելու է, ու էլի շատ Մոնթեներ, որոնք միգուցե անցնելու են «Քառօրյա պատերազմներով կամ…»  Ու…

 

Չէ, չեմ դիմանում, ուզում եմ գնամ Մոնթեենց…

 

ԿԳԱ՞Ք…

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին