1042 դիտում

Գրիգոր Գալաջյան. Նամակ «Ավրորայի» հերոսին



Սայիդա Ղուլամ Ֆաթիման, արդյոք դու մեղավոր ես, որ փրկել ես 80000 մարդու, ովքեր քո քայլերին հետևելով խույս են տվել ստրկության ծանրագույն դատաստանից: ՈՉ՛: Ուղակի քեզ մեղքի մեջ թաղված կտեսնեն այն մարդիկ, ովքեր չարությամբ են լցված այս կյանքի ու դժվարությունների հանդեպ: Ովքեր չտեսան այդ օգնությունը ամենադժվար պահին:  Միթե չի գտնվի մեկը, ով կհրամցնի քեզ ի՛ր տեսած ճշմարտությունը: Միթե չկա մեկը, ով կասի, թե ինչու չկայիր դու, ուր էիր այն ժամանակ, երբ 1.5 միլիոն անմեղ հայ ընդհամենը մեկ օրում դարձավ ստրուկ կամ չհասցրեց դառնալ... Ինչու Աստված մի քեզ նմանին չուղարկեց հայոց աշխարհ, որ թեկուզ ինքդ ապրեիր այդ թշվառությունն ու տաղտկությունը, փրկեիր հաջորդ սերունդներին մինչ ներկայիս օրը շարունակվողից... Կամ թե ուղարկել էր Ամենակարող Տերը, ինչու սերը այդ անգամ էլ չհաղթեց: Հաղթեց: Հաղթեց, բայց Աստծո սերը... Կհարցնես, թե ինչու եմ այս հարցերը հենց քեզ ուղղում: Ինքս էլ չգիտեմ: Կհարցներ և յուրաքանչյուր հայ ու չեր ունենա պատճառ... 

Մեզ պետք չեր քեզ նման օգնող... Թող որ գոնե քեզ նմանները լինեին “նրանց” շարքերում՝ խնայեին ու փրկեին... 

Բայց քեզ շատ շնորհակալ եմ, որ կաս, որ օգնում ես երևալ “անտեսվածներին” ու օրինակ ես շատ-շատերի համար... ՄԱՐԴ...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am