Նվեր Հովհաննիսյան. Նամակ Ավրորայի հերոս Թոմ Քաթինանին - Mediamax.am

1759 դիտում

Նվեր Հովհաննիսյան. Նամակ Ավրորայի հերոս Թոմ Քաթինանին


Լուսանկարը`


«Մհավան Սինֆոնիան ճանաչողին»

 

Հարգելի պարոն Թոմ Քաթինա, ես իմ նամակում ցանկանում եմ մի քանի հարց ուղղել ձեզ որպես երկիր մոլորակում իր տեսակով եզակի մարդ արարածներից մեկը: Այո եզակիներից  մեկը, քանի որ մարդկությունը լիենլով եսակենտրոն, եսասեր ու արդեն իսկ կարելի է ասել նյութապաշտ հասարակությույուն ձևաավորելու շեմին, իր կողքին ունի ձեզ պես ոչ երկային արժեհամակարգով ապրող ու ինչու չէ «արարող» մարդու: Դեռ աստվածաշնչյան Եդեմական պատմությունից մեզ հայտնի է, որ մարդ ունակ է գայթակղման տարբեր «աչք ու ականջ շոյող երևույթներին», բայց ինչպես է, որ դուք կարողանում եք ոչ միայն անտեսել  ձեր  անձին վերաբերվող «պահնջները, կարիքներն» և առաջնայնության եք տալիս այլոց կյանքին, փրկությանն ու իմաստավորմանը, ինչպես եք կարողանում չկոտրվել այդքան ցավ տեսնելով  և  կրելով  դրանք ձեր մեջ:

 

Հետաքրքիր է… ձեր մասնագիտությունը միակն է որ դանակը օկտագործում է մարդու դեմ, որպես փրկության միջոց: Մարդ իսկապես պետք է լինի անասելի քաջ  ու  «խենթ», որ զբաղվի մարդկանց կյանքի փրկությամբ «դժողքի» ներսում. հազարավոր արկերի սուլոցների, պայթյուների, կրակոցնրեի, վերջրն կիսատ ճիչերի ` «Մահվան Սինֆոնիայի»  ներքո:

 

Այո, կարող է այլոց համար այս խոսքերը չափազանցված թվան, բայց ոչ իմ ժողովրդi համար, ոչ հայ  զինvորի համար, ով նույն «Մահվան Սինֆոնիայի» ներքո պահպանում է իր հայրենիքի սահմանում ապրող բոլոր ժողովուրդների կյանքերը:

 

Ես ինքս ծառայել եմ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ, ես ինքս ծանոթ եմ այդ «Սիֆոնիայի» բոլոր հնչյուներին և կիսում եմ ձեր ապրումները, ես գիտեմ ինչ է նշանակում պատասխանտվութկան զգացում  մարդկային կյանքերի հանդեպ: Երբ  գիտես, որ թիկունքում հազավոր անպաշտպան, անմեղներ են ու դու ինքդ քո մեղավորությունն էլ  չես տեսնում, բայց զգում ես որ բոլորի  սրտերը նայում են քո ձեռքին ու դրա որոշման տոկունթյանը. ետ քայլ չի կարող լինել:

 

Հպարտ եմ որ կարող եմ իմ խոսքն ուղղել ձեզ և շնորհակալություն հայտնել, որ կաք, որ օրինակ եք մեզ համար, հարգելի և սիրելի պարոն   ԹՈՄ ՔԱԹԻՆԱՆ:

 

Հ.գ. 750 000 մարդ `750 000 աշխարհի փրկություն - 750 000 երազանքների փրկություն - 750 000 ժպիտ - 750 000 երժանկության ու տխրության արցունքներ: Ինչ ծանր է ձեր բեռը, երբ նայում ես մարդկանց, ովքեր չեն կարողանում  տանել ինենց իսկ անձի գոյությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին