Լյուսի Ջանինյան. Նամակ Թոմ Քաթինային - Mediamax.am

1406 դիտում

Լյուսի Ջանինյան. Նամակ Թոմ Քաթինային


Լուսանկարը`


- Իսկ  դու գիտե՞ս՝ ինչ է կատարվում Սուդանի հարավի Նուբա լեռներում:

 

Շըխթըխկոցով  գուգլում եմ՝  ..հիմնականում զինվորական սաղավարտի նկարներ, պայքար, թնդանոթներ, աղմուկ: Երբ մահը պտտվում է շուրջը, իսկ մահը չի նահանջում, մնում է ապրելու պայմաններ փնտրել: Ապրել են ուզում:

 

Նամակ բժշկի՞ն,

 

Իսկ նա ունի՞ այն կարդալու ժամանակը: Գուցե կարդալու փոխարեն մի հիվանդասենյակ ավել կարողանա մտնել: Վստահ եմ՝ այդպես էլ կանի:

 

Հե՞շտ է հավատ ներարկել: Որքան ուժ պետք է ունենաս ցերեկը ժամը 26ին (անհնար է ունենալ հստակ ժամի զգացողություն, երբ աշխատում ես օրական 24 ժամ)  վեց հոգու փրկելու ու երկուսին չհասցնելու մասին ..ծնողին հայտնելու համար: Ու հանգիստ քնելու: Եթե, իհարկե, պատահում է երբեմն:

 

Գիտեմ, ստացած ու առաջադրված մրցանակներից ամենան արդեն ունեք՝ գոհունակ ու շնորհակալ մարդկային աչքեր: Մարդիկ, ովքեր ձեռքերը դեպի երկինք պարզելու փոխարեն ուղղել են Ձեզ ու հավատացել:

 

Փրկել-նշանակում է անհավատի մի պատ արդեն ջարդել, Ձեզ հաջողվեց հերթով ջարդել չորսն էլ:

 

Որքան շատ ես փրկում, այնքան ավելիին ես գնում, կողքիններդ չեն հավատում, աչքերդ չեն տեսնում  հեռուն, ձեռքերդ հանգիստ գործում են, որովհետև ներսդ ինչ-որ մեկն ասում է՝ փրկեցիր նախորդին, հաջորդին էլ կարող ես:

 

Այդտեղ մանուկները խաղալիք չէ, որ սպասում են:Մանկության լավագույն նվերը կյանքն է լինում: Ամենաթանկ, գունավոր ու փայլփլուն նվերը:

 

Պատերազմի պատճառները նույնքան անիմաստ են, որքան բարձրակրունկ հագնել թե ցածրակրունկ մշտական վեճը: Լուրջ պատճառ երբեք չի եղել: Չեմ հավատացել 8 տարի առաջ, չեմ հավատացել 4 օր առաջ, չեմ հավատում և հիմա: Բժի՜շկ, դու գիտես ավելին, քան ցանկացած գիտաժողովում կարելի է լսել, որովհետև դու հասկացել ես, որ միակ պատերազմը, որ արժանի է, որ արյուն խլի, դա քո պատերազմն է, դոկտո՛ր Թոմ:

 

Պատերազմ վիրահատարանում, որ կյանք փրկի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին