Քրիստինե Միրզոյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1112 դիտում

Քրիստինե Միրզոյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Դու ինձ պետք ես... Իմ հույսը դու ես... Օգնի՜ր ինձ...Շատեր կոգևորվեն, երբ լսեն այս խոսքերը, բայց շատ քչերը կհասկանան, թե որքան մեծ պատասխանատվություն է, երբ քեզնից է կախված ինչ-որ մեկի կյանքը, ճակատագիրը։ Այդ շատերից մի մասը վախենում է պատասխանատվությունից եւ դանադղ քայլերով հեռանսում է, հետևից փակելով դուռը՝ միայնակ թողնելով այն մեկին,ում այդ պահին աշխարհում ամենից շատ էր պետք։ Նրանք չեն հասկանում, որ օրհնվել են, որ ընտրյալ են:

 

Միլիարդավոր մարդկանցից հենց իրենց է բախտ վիճակվել կատարել ՙօգնություն՚ կոչվող «սուրբ» գործը։ Իսկ այն մի մասը, որ հասկանում է, թե որքան բան է կախված իրենից, որքան պատասխանատվություն եւ միևնույն ժամանակ ինչ պատվի է արժանացել, մնում և ինքն իրեն նվիում է նրանց, ում պետք է, ովքեր իր օգնության կարիքն ունեն։

 

Ես իմ աղորթքներում Աստծուն խնդրում եմ ոչ միայն այն մարդկանց համար,ովքեր ունեն դրա կարիքը և գտնվում են մեկ, երկու և ավել օրհնյալների խնամքի տակ,այլ նաև այդ մեկ, երկու օրհնյալների կյանքի և առողջության համար, որովհետև նրանցից է կախված այդ հազարավորների կյանքը, ճակատագիրը։ Եթե մարդ կարողացել է գիտակցաբար իր ուսերին վերցնել նման պատասխանատվություն և վստահ ու աներեր քայլել առաջ, ուրեմն պետք է նրան վստահել, վստահել այնպես, ինչպես վստահում են նրա խնամքի տակ գտնվողները:

 

Ես ամեն գիշեր աղոթում եմ Ձեր և Ձեր նման նվիրյալների համար Թոմ Քաթինա,քանի որ հազարավոր մարդիկ Ձեր մեջ են տեսնում փրկության լույսը և նրանց դեմքին Դուք եք ժպիտ պարգևում։ Դուք ոգեշնչող ուժ եք այն մարդկանց համար,ովքեր երկմտում են իրենց ուսերին այդպիսի պատասխանատվություն վերցնելուց առաջ։ Դուք ընտրյալ եք։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին