Մարիամ Անդրեասյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

1623 դիտում

Մարիամ Անդրեասյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Արդյո՞ք սերն է ծնվում մարդուց, թե մարդը՝ սիրուց…

 

Ծանոթանալով «Ավրորայի» մասնակցներին, հասկացա, որ մարդն է ծնվում սիրուց եւ  սա մարդկային տեսակի պահպանման Աստվածային ծրագիրն է, իսկ հավերժության բանալին՝ սերը:

 

Տիեզերքի հարատևությունը շարժման մեջ է, իսկ շարժումը՝ նորոգման:

 

Մարդկային ամեն մի ծնունդ, լցված արարչական լույսով՝ մաքրման, նորոգման և  փրկագործման  տիեզերական ծրագրի մաս է:

 

Իսկ Տիրոջ համբերությունը՝ անսահման …

 

Շնորհակալ եմ քեզ Տեր, որ ստեղծել ես  մարդուն  քո պատկերով, տվել նրան իմաստություն,  իշխանություն՝ ծառայելու բարուն ու արդարին…

 

Սիրելի Մարգարետ Բարանկիցե քո անցած ուղին, մարդկային  կյանքը վերարժեվորելու եվս մի հնարավորություն տվեց ինձ, որի համար շնորհակալ եմ նախ Աստծուն, ապա՝ քեզ…

 

Մարդուն տրված ժամանակը երկնային պարգև է:

 

 Եվ օր-օրի, որպես բազմագույն երկնաքարեր, ինքներս ենք կերտում  սեփական  դիմանկարի  մեր մոզաիկը:

 

Իսկ ժամանակն ու ճանապարհը՝ այն ճիշտ կերտելու համար:

 

Համոզված եմ, որ ամենաշատը Աստված է ուզում, որ այն  լցված  լինի անդավաճան, անխախտ սիրով  ու նվիրումով: Միայն  սերն է  կարող   ուժ տալ մարդուն վեր բարձրանալ:

 

Իսկ մարդը՝  իրեն  տրված ժամանակն ու հնարավորությունը վատնում է  հանգցնելով լույսի կաթեղը,  մոռանում՝ բարու արարման, գեղեցիկի կերտման,  ապագայի համար  մեզ բաժին տրված ժամանակի ու այդ ժամանակի մեջ՝ մեր  այսօրվա դերի մասին:

 

Օր-օրի մարելով արարչական լույսը, սեփական դիմանկարի  կերտվող պատկերը  մարդը դարձնում է մռայլ, սնում նրան դաժանությամբ: Արդյունքը՝   ցավ, տառապանք, ատելություն …

 

Չէ՞ որ Աստծո ուզածը այս չէ. Աստված մեզ այսպիսին չի ստեղծել:

 

Ինչ ՞ու  չենք վախենում ժամանակից, չէ՞ որ ամեն մի սկիզբ  նաև վերջ ունի:  Երբ  ավարտվի դիմանկարի կերտման մեր ժամանակը, այլևս ոչինչ փոխել չենք կարող, ո՛չ ուժ կլինի, ո՛չ հնարավորություն, իսկ փողն ու իշխանությունը՝ ժամանակի մեջ  զորություն չունեն…

 

Գուցե՞  ժամանակն է կանգ առնելու, հասկանալու, որ  մենք  լույսով ծնված փոքրիկ մասնիկն ենք ընդհանուր տիեզերքի, տրված Արարչի կողմից՝ այս ժամանակի մեջ: Եվ  պարտավորություն ունենք սեփական դիմանկարի ստեղծումը ավելի բծախնդիր կատարել, պարտավորություն ունենք վառ պահել մեզ տրված լույսը…

 

Հակառակ դեպքում մարդը՝ մարդուց կվերածվի հրեշի:

 

Իսկ ինչ՞ ենք անում մենք՝ լինելով տերը  ժամանակի …

Արդյոք կարողանու՞մ ենք, մեզ տրված լույսից մի փոքրիկ կայծ փոխանցել շրջապատին,  տալ՝ անշահախնդրորեն, անպահանջ, համոզված լինելով, որ այն հաստատ կլցնի  օրը  բարությամբ, համբերությամբ, հանդուրժողականությամբ և կարեկցանքով:

 

Միթե՞ այս  կայծը  փոխանցելով միմյանց, չի կարող դառնալ աստղ,  լուսավորելու   ոչ միայն սեփական կյանքի ճանապարհը, այլև լուսավոր ուղի լինել մյուսների համար:

 

Միթե՞  Աստծո ուզածը  այս չէ:

 

Իսկ մենք շարունակում ենք ստեղծել խավար, պատճառը՝  անհագուրտ ԵՍ-ն է, որը  անընդհատ քաշում  ներքև, կործանում տանող անդունդ:

 

Եվ  Աստված ասում է.

 

- Քեզ տրված ժամանակում,  քո այս օրը դու ես կերտել և դու ես վայելում  քո ստեղծացի պտուղները:

 

Ու նորից մարդն կանգնած է իր իսկ ձեռքով ստեղծած մոզաիկ-դիմապատկերի առաջ:

 

Պատկերն ավարտված է, նա այլևս հնարավորություն չունի որևէ բան փոխելու, բայց հստակ ու պարզ տեսնում է ինքն իրեն՝ լուսավոր կամ հրեշավոր…

 

Կանգ առ մի պահ ով մարդ արարած, ու նայիր քո իշխանության տակ գտնվող բնությանը, որի թագն  ու պսակն  ես  Դու: Այն` տիեզերական պարգեվ է քեզ ապրելու եվ արարելու համար:

 

Իհարկե հեշտ չէ.

 

- Բայց քո հոգում , եթե լինի լավի , բարու, սիրո կարոտ,

 Դու չես հոգնի, դու կքայլես, կբարձրանաս դու սարն  ի վեր,

 Դրա համար հոգի է պետք, դրա համար պետք չեն թևեր…

Պ. Սևակ

 

 Իսկ այնտեղ՝ սարի գագաթին,  անկախ նրանից, թե երբ կլինես՝ արևածագին թե մայրամուտին, դու անպայման կտեսնես  հորիզոնի  շառագունը, երբ երկինքն ու երկիրը համաձուլվելով միմյանց , հաստատում են Աստծո մարդացումը և մարդու Աստվածացումը:

 

 Չարժե ՞ սրա համար ասել.

 

- Շնորհակալ եմ Տեր….Եվ շնորհակալ եմ բոլոր այն մարդկանց համար , որոնց մեջ դեռ Ապրում  ես ու Կաս:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին