Արաքս Գեղամյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

3403 դիտում

Արաքս Գեղամյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Ավրորայի իմ սիրելի հերոս,

 

Ասում են՝ կյանքի լուսավորը տեսնելու համար դու այդ լույսը պիտի կրես քո մեջ: Քո ներքին լույսի շնորհիվ ես դու սիրում կյանքը: Սիրում ես կատարելապես ստեղծված բնությունը՝ արևածագը, արևի ջերմացնող ճառագայթները, թռչունների ուրախ դայլայլը, ծառերի կանաչ սաղարթները: Սիրում ես քեզ: Այո°, քեզ: Եվ այն պարզ ճշմարտության միջոցով, որ այն, ինչ հաճո չէ քեզ, հաճո չէ նաև ուրիշներին, սովորում ես սիրել նաև քո  մերձավորին:

 

Կյանքի ներդաշնակության խախտման փորձերն  են, որ  առաջ են բերում դժգոհություն, մտահոգություն, կարեկցանք, իսկ այնուհետև նաև վճռականություն՝ քո օգնության կարիքն ունեցող մարդկանց կողքին կանգնելու  և պայքարելու: Ու հենց սա է հերոսությունը:

 

Չերկնչել, չհիասթափվել, չհուսահատվել, պայքարել այնպես, ինչպես կարող ես, պայքարել այնքան, ինչքան անհրաժեշտ է: Պայքարել ոչ թե սրով, այլ սիրով: Տարածել ոչ թե չարը, այլ բարին: 

 

Մտածում ես՝ որքան տարիներ են հարկավոր, որքան դարեր են հարկավոր հասկանալու համար,  որ կյանքում փոփոխության, առաջադիմության, զարգացման գինը պայքարն ու պատերազմը չեն, մարդկանց վիրավորելն ու ստորացնելը չէ: Այդ ամենը առավել քան հնարավոր է սիրելով: Սիրով ու բարությամբ կարող ես բացել նույնիսկ ամենակարծր դռները:

 

Ու այտեղ է, որ մեզ բոլորիս պետք են օրինակներ: Վառ անհատականություներ, ովքեր իրենց անձը նվիրել են այլ մարդկանց բարօրությանը, մաքառել ու մաքառում են ամեն րոպե ու ամեն ժամ:  

 

Դուք եք, որ  սովորեցնում են լինել լույս խավարում: Լինել բարի ու ուժեղ: Լինել իսկական մարտիկ՝ սիրո ու խաղաղության: 

 

Սիրով՝

Արաքս

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին