Գեղամ Հարությունյան. Նամակ Թոմ Քաթինային - Mediamax.am

1648 դիտում

Գեղամ Հարությունյան. Նամակ Թոմ Քաթինային


Լուսանկարը`


Ջերմագույն ողջույններս եմ ուղարկում աշխարհում ամենապահանջված բժշկին:

 

Գիտե՜մ, սիրելի Թոմ, աշխատանքդ ծանր է, ժամանակդ՝ սուղ, պայմաններն էլ որտեղ ապրում ու աշխատում ես օրինակելիների շարքում դասել չեմ կարող, բայց նաև չեմ կարող չնկատել քո առաքելությունը մեր մոլորակի վրա: Մարդիկ պարզապես ցնորվում են գտնելու համար այն ճանապարհը, որով կարող են մնալ մարդկանց հիշողություններում մեջ, իսկ դու լույս աշխարհ ես եկել հենց այդ նպատակի համար՝ ամրագրելով մի մեծ էջ երկիր մոլորակի մարդասերների գրքում. քո անձնուրաց կերպարը արդեն իսկ վառ օրինակ է միլիարդավոր պատանիների համար: Վստահորեն կասեմ, որ հազարավոր հաջողակ դերասաններ ու քաղաքական գործիչներ կերազեին լինել քո տեղում: Նրանք անցնելով թույլատրելի ու անթույլատրելի, բարոյական ու անբարոյական սահմաններ ակնկալում են արժանանալ գեթ մեկ մարդու ուշադրությանն ու սիրուն: Մասնագիտությունդ էլ հատուկ է`բժիշկ, որ բուժես մարդկանց ու փոխարենը ստանաս նրանց անկեղծ հարգանքն ու մեծարումը:: Տալիս ես մի քիչ սեր ու ստանում դրանից 750 հազար անգամշատ, անում ես մի փոքր բարություն ու ստանում դրա 750 հազարի պատիկը:, Կարող ես ասել ով՜ է արժանանում 750 հազար մարդու անկեղծ նվիրմանը պարզապես կատարելով իր աշխատանքը:

 

21րդ դարում շատերն են տառապում միայնակ լինելու սպանիչ զգացումով, մինչդեռ դու իմ հաջողակ ընկեր, ոչ ավել և ոչ պակաս ունես 750 հազար ընկեր ունես ովքեր պատրաստ են անել անկարելին քեզ երջանիկ տեսնելու համար:  Միշտ հիշիր ու լցվիր հավատով. «Քո անձնուրաց գործը անգնահատական չի մնա»: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին