Լենա Զաքարյան. Նամակ՝ ծնունդով բժշկին - Mediamax.am

2352 դիտում

Լենա Զաքարյան. Նամակ՝ ծնունդով բժշկին


Լուսանկարը`


Բարև բժիշկ.... Ինչ գեղեցիկ ու բարի է Ձեր պատմությունը:

 

Ձեզ հարցնում են՝ ինչու՞, ինչպե՞ս եք կարողանում, իսկ ինձ թվում է, որ չկա ավելի ուժեղ հանգստացնող պահ, քան ետ նայել՝ գիտակցմամբ, որ մեր կյանքը անիմաստ չի անցել: Բայց ամեն դեպքում, ցույց տվեք ինձ և բոլորին, որ յուրաքանչյուրս ազատ ենք կատարելու մեր առաքինությունը: Ասենք, չէ որ մարդը լավը կամ վատը չէ, նա պարզապես ընտրում է և հանրությանը ցույց տալիս իր լավ կամ վատ կողմը: Իսկ բժիշկը բոլորին հավասար աչքով է նայելու: Այո՛, բժիշկները պարտավոր են, բայց սեփական կյանքի համար ևս կարող են մտածել, և Ձեզ ոչ ոք իրավունք չէր ունենա մեղադրել, եթե համալրեիք Ձեր կոլեգանների շարքը, բայց.... Ամեն պարագայում, այս պահին ևս մի փոքրիկ «բայց» շտապում է սողոսկել տողերիս մեջ: Այո՛, կարող էիք, բայց այդ դեպքում, ես Ձեզ նամակ չէի գրի, համենայն դեպս չէի կարող գրել, - «Շնորհակալ եմ, բժիշկ, Դուք....» 

Ավրորայի հերոս.... Գեղեցիկ է հնչում, բայց եկեք նաև իմ հերոսը դարձեք, և ուժ տվեք, որովհետև իմ երազած ապագան, ոչ բոլորն են երազում և, ըստ բնույթի, դա ապահով ու հարազատներով շրջապատված կյանքը չէ: Ինձ հիմա և շատ ու շատ դեպքերում, երևի մահից էլ փրկելու է Մարտակերտ գնալու երազանքը: Գեղեցիկ է հնչում: Իսկ Դուք ևս մեկ կենդանի բջիջ տեղադրեցիք և դրանով երազանքս սնեցիք:

 

Գեղեցիկ է չէ՞....

 

Շնորհակալ եմ Ձեզ՝ ծնունդով բժիշկ: Շնորհակալ եմ, որ թեկուզ մեզ կիլոմետրեր են բաժանում, ես չեմ տեսել, չեմ ճանաչում Ձեզ, սակայն մենք սիրտ ունենք, որ զարկում է, թեև իմը մի փոքր արագ է զարկում, բայց հավատացե՛ք, օրգաններ մղվող իմ արյունը ևս կարմիր է: Անկախ տարածքից, պայմաններից ու հեռավորությունից երազնքները, որ, պտտվում են իմ երիտասարդ գլխում, Ձեզ համար արդեն իրականացված նպատակներ են, և ես պարզապես, գուցե անարժեք, արդեն հազարավոր և ավելի անգամներ ասված շնորհակալությունն եմ ցանկանում ասել: Շնորհակալություն՝ յուրօրինակ զգացմունքային է, և, անկախ լեզվից այն արտահայտում է այն, ինչ ցանկանում եմ ասել` էջերով: Այո՛, ես ևս շնորհակալ եմ, Դուք ինձ նորից ուժ տվեցիք վազելու, ամուր բռնելու և բաց չթողնելու երազանքներս, այլ հակառակը՝ նպատակ դարձնելու:

 

Փաստորեն, ըստ իմ թեորիայի, Դուք ոչ միայն վիրաբույժ եք և 750հազար մարդու կյանք եք փրկում, այլ նաև իմը, քանզի ես կդատարկվեի, և չէ՞ որ երազանքներ չունեցող մարդը... ասենք, նա գոյություն չունի:

 

Այո՛, 750հազար+1: Իմ երազանքին նպատակ տանող ուղուն ևս մեկ սնիչ բջիջ ներարկելու համար շնորհակալ եմ Ձեզ բժիշկ Թոմ Քաթինա:

 

Խորին հարգանքով՝ Che

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին