Համեստ Սերոբյան. Նամակ «Ավրորայի» հերոսին - Mediamax.am

2447 դիտում

Համեստ Սերոբյան. Նամակ «Ավրորայի» հերոսին


Լուսանկարը`


Մեր ժամանակների մարդասիրական գաղափարներ կերտող աշխարհահռչակ դարձած ՙՙՄարգարիտ Բարանիկցե՚՚ գրչիս ծայրը ոսկեղենիկ է դառնում, երբ գրում եմ Ձեր անունը: Անուն, որը փոքրիկ ցեղի պատմության մեջ լույսի և հույսի փրկության դեր խաղաց թութսիններին տանելով դեպի հաղթանակ: Դուք դարձաք նրանց սրտի բանալին,տեսաք նրանց տառապանքները և դարձաք նրանց համար լույսի փարոս, և մեծ մայր մեծ ընտանիքի: Միայն տիեզերական բարություն ունեցող մարդը կարող է իր կյանքը վտանգել հանուն ազատության,սիրո,խաղաղության և հաղթանակի վսեմ գործին:Դուք այդ մարդն եք,քանի որ համարձակություն ունեցաք սրբելու հազարավոր որբ երեխաների արցունքները,դառնալ նրանց հույս ու հավատ ներշնչող սիրառատ մայր,ինչը շատ անհրաժեշտ է այս օրերում,տալով նրանց Ձեր անմնացորդ նվիրական սերը,որն անջնջելի է նրանց սրտերում՝ բոլոր ժամանակներում: Այսօր աշխարհի գրեթե բոլոր անկյուններում նման արծվասիրտ մայրերի և կին-գործիչների կարիք կա,և ես աղոթում եմ Աստծուն որ վերանա բոլոր ժամանակների արհավիրքներն ու պատերազմները,որ ոչ մի երեխա չզրկվի ծնողից,և ոչ մի հիվանդություն չխժռի մահաբեր ցավով երեխային՝ ծնողից: Մեր գաղափարները լինեն զուտ զարգացնող էջերով և ամենուրեք տիրի սերը՝ միշտ հաղթող և տիեզեքը իշխող խաղաղությամբ,ինչպիսին ձգտում էր տեսնել Մարգարիտ Բարանիկցեն...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին