Արաքսյա Մանասյան. Նամակ Թոմ Քաթինային - Mediamax.am

2739 դիտում

Արաքսյա Մանասյան. Նամակ Թոմ Քաթինային


Լուսանկարը`


Զինված անարդարությունից ավելի հրեշավոր բան չկա.... Մի կողմ դնենք մեր մազածածկ կաշիները: Մենք դրանով կենդանական աշխարհի մի մասն ենք կազմում: Բայց կլինի սահման Ձեր և նրանց` շնչավորների միջև: Դուրս գալով բնական ընտրության դեմ կյանք տվեցիք մեզանից շատերին: Երբ անարդարությունը եղավ դոմինանտ և գնվեց «մարդկության» ճնշող մեծամասնության կողմից, ոտքի ելան պատմության էջերում տեղ չգտած հերոսները՝ Թոմ Քաթինան, Սայիդա Ղուլամ Ֆաթիման, Բերնարդ Կինվիին, Մարգարիտ Բարանկիցեն և այլոք : Օրենքը դարձավ անարդարության սկիզբը: Մարտադաշտ դուրս եկան Ձեր բարոյական արժեքները և օրենքի ուժ ստացած եղեռնական`մարդկային կյանքեր խլող դրույթները: Աշխարհն էլ այնքան քաղցր չեղավ, որ գնվեր մարդկային ստրկության և շղթաների գնով: Անարդարությունը բախեց դռները...Ազատության երգիչներ՝ գործելու Ձեր ժամն է: Դուք պարոն Քաթինա մարդկային կյանքեր փրկելու ձեր «զենքը» վայր չդրեցիք: Անարդարությունը և վախը չկաղապարեցին Ձեր բարոյական հատկանիշները օրենքների սահմաններում: Ձեր մեջ ձևավորվեց արդարության երկու հիմունք` ոչ ոքի չվնասել ու օգուտ բերել հասարակությանը: Ձեր վիրահատարանը դարձավ ձեր մշտական բնակավայրը: Երկար ժամանակ ձեր աչքերում կարմիրն էր, այն աղյուսի կարմիրը որից արյան հոտ էր գալիս: Գուցե բառարաններից գտած բառերը Ձեզ համար այնքան էլ հետաքրքիր չլիներ կամ դուք դժվար ժամանակ ունենաք դա կարդալու: Քանի որ վայրկյանները, որոնք անվերադարձ Ձեր կյանքից գնում  և ուրիշների համար գումարվում ու դառնում են տարիներ և գուցե հետո այդ տարինները ծնունդ են տալիս ձեզ նմաններին: Դուք  պատմության կամ անատոմիայի դասագիրք չեք կամ Ձեր քայլերը զուտ մաթեմատիկական հաշվարկներ չեն, սակայն կյանքի օրինակ են մեզ համար: Ու այսպես կարելի է խոսել երկար...

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին