«Նամակ «Ավրորայի» հերոսին» մրցույթը կամփոփվի փետրվարի 8-ին - Mediamax.am

8468 դիտում

«Նամակ «Ավրորայի» հերոսին» մրցույթը կամփոփվի փետրվարի 8-ին


Լուսանկարը` Aurora Prize


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական նախաձեռնությունն ու Մեդիամաքսը տեղեկացնում են, որ շարադրությունների համատեղ «Նամակ Ավրորայի հերոսին» մրցույթի արդյունքները կամփոփվեն փետրվարի 8-ին՝ նախապես հայտարարված փետրվարի 1-ին փոխարեն:

Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ մրցույթին ներկայացվել են մեծ թվով շարադրություններ (444 աշխատանք), որոնց լիարժեք ծանոթանալու եւ գնահատելու համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ:

 

Մրցույթի հանձնաժողովը կազմված է «Ավրորա» համաշխարհային միջազգային մարդասիրական նախաձեռնության եւ Մեդիամաքսի ներկայացուցիչներից: Հանձնաժողովի նախագահն է արձակագիր Նարինե Աբգարյանը:

 

Հայերեն լեզվով ներկայացված շարադրությունները (318 աշխատանք) հասանելի են այստեղ:

 

Անգլերեն լեզվով ներկայացված շարադրությունները (31 աշխատանք) հասանելի են այստեղ:

 

Ռուսերեն լեզվով ներկայացված շարադրությունները (95 աշխատանք) հասանելի են այստեղ:

 

Մրցույթին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Վրաստանի, Ուզբեկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի, Էստոնիայի, ԱՄՆ, Նիգերիայի եւ Շվեյցարիայի քաղաքացիներ:

Մեր ընտրանին