Գրքերի տաղավար` Վրեժ Իսրայելյան, Լուիս Քերոլ, Զոյա Փիրզարդ եւ ուրիշներ - Mediamax.am

exclusive
2831 դիտում

Գրքերի տաղավար` Վրեժ Իսրայելյան, Լուիս Քերոլ, Զոյա Փիրզարդ եւ ուրիշներ

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ

Վրեժ Իսրայելյան. «Վաղ թե ուշ»
Վրեժ Իսրայելյան. «Վաղ թե ուշ»

Լուսանկարը` «Լուսակն» հրատարակչություն

Լուիս Քերոլ. «Ալիսը հրաշքների աշխարհում»
Լուիս Քերոլ. «Ալիսը հրաշքների աշխարհում»

Լուսանկարը` Զանգակ հրատարակչություն

Զոյա Փիրզարդ. «Ինչպես բոլոր երեկոները»
Զոյա Փիրզարդ. «Ինչպես բոլոր երեկոները»

Լուսանկարը` Էդիթ Պրինտ հրատարակչություն

Սարգիս Դարչինյան. «Թիֆլիս. Հայկական ճեպանկարներ»
Սարգիս Դարչինյան. «Թիֆլիս. Հայկական ճեպանկարներ»

Լուսանկարը` Էդիթ Պրինտ հրատարակչություն

Էդուարդ Խաչիկյան. ''Обещание черного ангела''
Էդուարդ Խաչիկյան. ''Обещание черного ангела''

Լուսանկարը` Էդիթ Պրինտ հրատարակչություն

Էդուարդ Խաչիկյան. Ղեբուբան կամ արքայի գործակալը
Էդուարդ Խաչիկյան. Ղեբուբան կամ արքայի գործակալը

Լուսանկարը` Էդիթ Պրինտ հրատարակչություն


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում ներկայացնում է Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

 

Վրեժ Իսրայելյան. «Վաղ թե ուշ»

 

Հրատարակչությունը` «Լուսակն» 

 

Ծավալը` 464 էջ

Չափը`  70 x100 սմ

Կազմը` կոշտ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` «Գրքերի աշխարհ», «Հայ գիրք» եւ «Գրատուն»  գրախանութներում

 

 

Ժողովածուում ամփոփված են գրողի լավագույն եւ անտիպ ստեղծագործությունները` պատմվածքները եւ պիեսները:

 

Լուիս Քերոլ. «Ալիսը հրաշքների աշխարհում»

 

Հրատարակչությունը` Զանգակ

 

Ծավալը` 184  էջ

Չափը` 12.5 x 20 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Լուիս Քերոլը՝ մի ամաչկոտ, կակազող մաթեմատիկոս Օքսֆորդի համալսարանի Քրայսթ Չըրչ քոլեջից, հորինեց պատմություն մի փոքրիկ աղջկա մասին, ով գլորվում ընկնում է Ճագարի բույնը. այդպես են սկսվում Ալիսի անմահ արկածները: Հեքիաթի անսովոր մթնոլորտն ու արտասովոր հերոսները հրապուրել են եւ՛ ճշգրիտ, եւ՛ հումանիտար գիտությունների ոլորտի մարդկանց, ովքեր ըստ իրենց են մեկնաբանել Ալիսի յուրաքանչյուր քայլը, արկածը, խոսքը:

 

Զոյա Փիրզարդ. «Ինչպես բոլոր երեկոները»

 

Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ  

 

Ծավալը` 164 էջ

Չափը`  13,5 X 20 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` սեւ սպիտակ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Արձակագիր եւ թարգմանիչ Զոյա Փիրզադը կյանքի իմաստը փնտրում է մարդկային առօրյա հարաբերություններում, առտնին հոգսերում եւ ուրախություններում... Նա փորձում է շրջապատող աշխարհը ճանաչել չնչին ու աննշմարելի թվացող մանրուքների մեջ... Նրան համարում են մանրամասնի, պարզության, կանացի նուրբ հոգեբանության մեծ վարպետ: Գրականություն է բերել իրականությունը պատկերելու նոր լեզու, նոր խոսք, նոր թեմատիկա, պատկերավորման նոր միջոցներ, պատումի կառուցման նոր ձեւ ու եղանակ:

 

Փիրզադը առաջիններից մեկը իրանական ժամանակակից գրականությունը դուրս բերեց երկրի սահմաններից ու ճանաչելի դարձրեց աշխարհին:

 

Սարգիս Դարչինյան. «Թիֆլիս. Հայկական ճեպանկարներ»

 

Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ  

 

Ծավալը` 176 էջ

Չափը`  14,5 X 20 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` գունավոր 

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Գիրքը ներկայացնում է Թիֆլիսի հայկական իրականությունը ամենատարբեր դրսեւորումներով՝ հայերի կառուցած թաղամասերով ու տներով, արվեստի օջախներով ու խանութներով: Առանձին պատումների կենտրոնական դեմքը հայ աշխատավոր մարդն է, գրողը, արվեստագետը, վաճառականը եւ բոլոր նրանք, ովքեր պատկերում էին Թիֆլիսի հայկական դիմագիծը: Հեղինակի պատումները շատ խոր ասելիք ու նուրբ ենթատեքստեր ունեն:

 

Էդուարդ Խաչիկյան. ''Обещание черного ангела''

 

Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ  

 

Ծավալը` 288 էջ

Չափը`  14,5 X 20 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` սեւ սպիտակ  

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Վեպը անմահ ոգու վաճառքի մասին է, ոգի, որը երկնային մեծագույն պարգեւ է, որը չի կարող առեւտրի առարկա լինել, քանի որ մեր ամբողջ կյանքը` իրական թե թվացյալ, լցված է միստիկ ոգով, քանի որ մարդկությունը դեռեւս փնտրում է այն հարցի պատասխանը, թե որտեղից ենք մենք գալիս, ուր ենք գնում եւ ինչ ուժեր են մեզ ուղեկցում մեր ողջ գիտակցական կյանքի ընթացքում:  

 

Էդուարդ Խաչիկյան. Ղեբուբան կամ արքայի գործակալը

 

Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ  

 

Ծավալը` 374 էջ

Չափը`  14,5 X 20 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` սեւ սպիտակ  

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

«Ղեբուբան կամ արքայի գործակալը» վեպն ընդգրկում է Եդեսիայի առաջին քրիստոնյա արքա Աբգարի եւ Հայաստանում Արշակունյաց գահատոհմի հիմնադիր Տրդատ Ա-ի գործունեության ժամանակաշրջանը՝ ինչպես Հայոց աշխարհը կարողացավ անձնվեր հայրենասերների շնորհիվ փաստացի անկախանալ Հռոմից:

 

Վեպն առանձնանում է հետաքրքիր, ուրույն պատումով, դեպքերի զարգացման կլանիչ հետաքրքրությամբ: Պատմավեպի գլխավոր հերոսներից մեկը՝ Ղեբուբան, սովորական բուժակից աճում, դառնում է թագավորի գաղտնի գործակալության ղեկավար-նախարար՝ մեծ ներդրում ունենալով երկրի կայացման, դավադրությունների բացահայտման ու անկախության գործում

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքսի աշխատակից Եկատերինա Պողոսյանին ՝ 010 54 54 31:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին