Գրքերի տաղավար` Չարլզ Դիքենս, Յունաս Յունասսոն եւ ուրիշներ - Mediamax.am

exclusive
2894 դիտում

Գրքերի տաղավար` Չարլզ Դիքենս, Յունաս Յունասսոն եւ ուրիշներ

Գրքում զետեղված են նաեւ Փարաջանովի երբեւէ չհրապարակված լուսանկարներ:

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ

Լուսանկարը` «Փրինթինֆո» հրատարակչություն

Լուսանկարը` Զանգակ հրատարակչություն

Լուսանկարը` Զանգակ հրատարակչություն

Լուսանկարը` Անտարես հրատարակչություն


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում ներկայացնում է Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

 

Գարրի Կունցեւ. «Կար-չկար մի Փարաջանով»

 

 Հրատարակչությունը` «Փրինթինֆո»

 

Ծավալը` 176 էջ

Չափը`  20 x13 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

«Կար-չկար` մի Փարաջանով»-ը Սերգեյ Փարաջանովի երեք` «Սուրամի ամրոցի լեգենդը»,  «Աշուղ Ղարիբ» եւ «Խոստովանություն» (անավարտ) ֆիլմերի հնչյունային ռեժիսոր Գարրի Կունցեւի բացառիկ հուշապատումն է հայազգի մեծ ռեժիսորի կյանքի մասին:

 

Գրքում զետեղված են նաեւ Փարաջանովի  երբեւէ չհրապարակված լուսանկարներ, որոնց մեծ մասի հեղինակն է ուկրաինացի հայտնի կինոօպերատոր Յուրի Հարմաշը:

 

Գրքում հրատարակված է նաեւ Յուրի Հարմաշի `«Կինոօպերատորի ոչ գրական հիշողությունները» նովելը:

 

Թոմաս դե Վաալ. «Սեւ այգի: Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության եւ պատերազմի միջով»

 

Հրատարակչությունը` Զանգակ

 

Ծավալը` 488  էջ

Չափը` 15 x 22 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

Ժամանակակից պատմության հարցերին անդրադարձող եւ միաժամանակ քաղաքական վերլուծություն հանդիսացող այս գրքի հիմքում հեղինակի բազմաթիվ շրջագայություններն են Հարավային Կովկասում, նրա ավելի քան 120 հարցազրույցները ամենատարբեր մարդկանց հետ տարածաշրջանում, Մոսկվայում ու Վաշինգտոնում, ինչպես նաեւ այնպիսի եզակի սկզբնաղբյուրներ, ինչպիսիք են, օրինակ` Քաղբյուրոյի արխիվները:

 

Յունաս Յունասսոն. «Հարյուրամյա ծերուկը, որ բարձրացավ պատուհանին եւ անհետացավ»

 

Հրատարակչությունը` Զանգակ  

 

Ծավալը` 440 էջ

Չափը`  13 x 20 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Ծերանոցի իր սենյակում հանգիստ նստած` Ալան Կառլսոնը սպասում էր հավաքույթի, որը չէր ցանկանում, որ սկսվի. իր հարյուրամյա տարեդարձի հավաքույթն էր լինելու: Ներկա էր լինելու քաղաքագլուխը: Ներկա էր լինելու մամուլը: Սակայն ինչպես պարզվում է, ներկա չէր լինելու Ալանը…

 

Դուրս գալով (հողաթափերով) ննջասենյակի պատուհանից` ծաղկի մարգի վրայով Ալանը դիմում է փախուստի: Եվ այդպիսով սկսվում է նրա չարաճճի եւ անհավանական ուղեւորությունը` հանցագործությամբ, սպանություններով, դրամով լիքը ճամպրուկով եւ անիրազեկ ոստիկանության ուղեկցությամբ: Ալանի փախուստի պատմությանը զուգահեռ բացահայտվում է նրա անցյալը, մի կյանք, որի ընթացքում նրա մատը խառն է եղել XX դարի պատմության մի քանի նշանակալից իրադարձությունների` հետին պլանում…

 

Չարլզ Դիքենս. «Օլիվեր Թվիստի արկածները»

 

Հրատարակչությունը` Անտարես   

 

Ծավալը` 496 էջ

Չափը`  14.5 x 20.4 սմ

Կազմը` Կոշտ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

Չարլզ Դիքենսի երկրորդ վեպն առաջինն է անգլիական գրականության մեջ, որի գլխավոր հերոսը երեխա է: 170 տարի առաջ հրատարակված այս վեպն այսօր էլ շարունակում է արդիական մնալ, քանի որ այժմ էլ մանկատներում բազմաթիվ երեխաներ կան, որոնք ամեն օր հանդիպում են անբարեհամբույր վերաբերմունքի ու արհամարհանքի: Օլիվեր Թվիսթը մեկն է այդ երեխաներից, որը, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով, հասնում է երջանիկ հանգրվանի:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքսի աշխատակից Եկատերինա Պողոսյանին ՝ 010 54 54 31:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին