Գրքերի տաղավար` Լուիս Քերոլ, Նաիրա Եդիգարյան - Mediamax.am

exclusive
2115 դիտում

Գրքերի տաղավար` Լուիս Քերոլ, Նաիրա Եդիգարյան

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

Լուսանկարը` Հեղինակը հայտնի չէ

Լուսանկարը` Զանգակ հրատարակչություն

Լուսանկարը` Զանգակ հրատարակչություն


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում ներկայացնում է Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

 

Նաիրա Եդիգարյան. Իմ տատիկ Թամթիմարիան

 

Հրատարակչությունը` Զանգակ 

 

Ծավալը` 80 էջ

Չափը`    17x22.5 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Փոքրիկ տղայի երեւակայությունը երկնքից պոկում է մի աստղ, աստղը դարձնում է կանաչ կղզի, իսկ կղզու բնակչուհին նրա տատիկն է՝ քաղաքի փոշուց ձանձրացած տատիկ Թամթիմարիան՝ իր անչափ բարի բնավորությամբ եւ խոնախա կարկանդակների գաղտնի բաղադրատոմսով: Չաղլիկ չար Կորյունը եւ մյուսները չեն պատկերացնում, թե որքան մեծ է իրենց դասընկերոջ երեւակայությունը:

 

Նրանք կպատժվեն երեւակայական պոետների աշխարհում, բայց տատիկ Թամթիմարիայի կղզում կհաղթի ընկերությունը: Վկաները շատ են՝ անվերջ փոխակերպվող կենդանի Շոկոլակը, Պռաուպռաու առյուծը, օձ Ֆշֆշիկը:

 

Իսկ ձեզ համար ամեն ինչ կփոխվի այնքան արագ, որ չեք հասցնի զարմանալ…

 

Լուիս Քերոլ. Ալիսը Հայելու աշխարհում

 

Հրատարակչությունը` Զանգակ 

 

Ծավալը` 200  էջ

Չափը` 12.5x20 սմ

Կազմը` փափուկ

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

«Ալիսը հայելու աշխարհում» գիրքը շարունակությունն է «Ալիսը հրաշքների աշխարհում» հեքիաթի: Լ. Քերոլի ստեղծած Ալիսը նվաճել է ոչ միայն անգլիացի, այլեւ աշխարհի տարբեր անկյուններում ապրող ընթերցողների սերն ու համակրանքը:

 

Հայելու աշխարհում Ալիսը հայտնվում է հակոտնյա երեւույթների լաբիրինթում: Հանդիպելով շախմատային սպիտակ թագուհուն` ինքն էլ է ցանկանում դառնալ թագուհի, իսկ դրա հնարավորությունն ունի յուրաքանչյուր զինվոր, եթե միայն անվտանգ հաղթահարի բոլոր փորձությունները ու հասնի շախմատի մյուս ծայրին գտնվող 8-րդ վանդակին… շախմատի վանդակները տարօրինակ աշխարհներ են, որտեղ ապրում են խոսող ծաղիկներ, գուլպաներ գործող այծ, Պստլիկ Հաստլիկը, անվերջանալի բանաստեղծություններ արտասանող Չըրխկն ու Դըրխկը, Միաեղջյուրը եւ շատ ու շատ ուրիշներ:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքսի աշխատակից Եկատերինա Պողոսյանին ՝ 010 54 54 31:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին