Գրքերի տաղավար - Mediamax.am

exclusive
2080 դիտում

Գրքերի տաղավար

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

«Օրիորդաց կրթության պատմության ոսկե էջերը»
«Օրիորդաց կրթության պատմության ոսկե էջերը»
«Փոքր Մհերի վերադարձը/Կանթեղ 2»
«Փոքր Մհերի վերադարձը/Կանթեղ 2»
«Նոյյան աղավնու վերադարձը»
«Նոյյան աղավնու վերադարձը»

Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում ներկայացնում է Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների եւ հեղինակների կողմից:

 

Հեղինե Ներսիսյան-Փանիկյան

«Օրիորդաց կրթության պատմության ոսկե էջերը»

 

Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ

 

Ծավալը`  640 էջ

Չափը`   16.5 x 24

Կազմը` փափուկ

Տպագրությունը` սեւ-սպիտակ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Գրքում ներկայացված է 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Երեւանի, Վրաստանի եւ Իմերեթի, Աստրախանի, Նոր Նախիջեւանի եւ Բեսարաբիայի, Ղարաբաղի եւ Շամախու Հայ առաքելական եկեղեցու թեմերում հայ օրիորդաց դպրոցների հիմնադրման պատմությունը:

 

Գրքի հեղինակ Հեղինե Ներսիսյան-Փանիկյանը ընթերցողին է մատուցում հարուստ փաստական նյութ` օրիորդաց դպրոցների ստեղծման, այդ դպրոցներում գործունեության ծավալման, կրթության բովանդակության եւ հայ օրիորդների դաստիարակության մասին: Հարուստ աղբյուրները ընթերցողին են փոխանցում օրիորդաց կրթության պատմության ոսկե էջերը:

 

Գիրքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ ընթերցողների լայն շրջանակի համար:

 

Հովիկ Վարդումյան

«Փոքր Մհերի վերադարձը/Կանթեղ 2»

 

Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ

 

Ծավալը`   268 էջ

Չափը`15,4  x 20

Կազմը` փափուկ

Տպագրությունը` սեւ-սպիտակ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

 

Հովիկ Վարդումյանի այս վեպը նրա «Կանթեղ» վեպի շարունակությունն է: Պատերազմի ավարտից հետո ավելի է սրվում Լույսի ու Խավարի հակամարտությունը: Մամոնի գերբնական ճիգերն ավարտվում են պարտությամբ: Արդեն 20 տարեկան Մամոնը դուրս է գալիս Գանձասարից: Իսկ Ագռավաքարից դուրս է գալիս Փոքր Մհերը եւ դրվում է Աստվածային օրենքների երկրի սկիզբը:

 

Նարեկ Հովսեփյան

«Նոյյան աղավնու վերադարձը»

 

Հրատարակչությունը` Էդիթ Պրինտ

 

Ծավալը`   192  էջ

Չափը`15,4  x 20

Կազմը` փափուկ

Տպագրությունը` սեւ-սպիտակ

Որտեղ գնել` Երեւանի բոլոր գրախանութներում

 

 

Առաջին անգամ ամբողջությամբ հրատարակվել է վաղամեռիկ գեղագետ Նարեկ Հովսեփյանի գրավոր ժառանգությունը՝ արձակ բանաստեղծություններ, մաքսիմներ եւ «Նոյյան աղավնու վերադարձը» վիպակը:

 

Նարեկ Հովսեփյանը 17 տարեկան հասակում հեռացել է կյանքից (1986 - 2004), սակայն նրա մտքերը պատշաճում են մեծ կենսափորձ ունեցող հզոր գրողի: Դրանք մարգարեություններ են, որոնք միստիկական խորհուրդ ունեն. նրանց մեջ մարդկության դարավոր կենսափորձն է՝ շատ երիտասարդ, գրեթե մանկական մտքից ծնված:

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքսի աշխատակից Եկատերինա Պողոսյանին ՝ 010 54 54 31:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին