Գրքերի տաղավար` Գաբրիել Գարսիա Մարկես, Թէոդիկ, Մուրացան, Օմիրոս Մավրիդիս, Մատի Յոենսու - Mediamax.am

exclusive
4620 դիտում

Գրքերի տաղավար` Գաբրիել Գարսիա Մարկես, Թէոդիկ, Մուրացան, Օմիրոս Մավրիդիս, Մատի Յոենսու

Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս-ը «Գրքերի տաղավար» խորագրում շարունակում է ներկայացնել Հայաստանում լույս տեսած նոր գրքերը:

Հրատարակված գրքերին վերաբերող տեղեկատվությունը տրամադրվում է հրատարակչությունների կողմից:

 

«Հարյուր տարվա մենություն» եւ «Նահապետի աշունը»

Գաբրիել Գարսիա Մարկես

Թարգմանությունը`Ռուբեն Հովսեփյանի

 

Հրատարակչությունը` Նորք

 

Ծավալը`628 էջ

Կազմի տեսակը`կոշտ 

Տպագրությունը` օֆսեթ

Գինը`5000 դրամ

Որտեղ գնել` Նորք հրատարակչությունում, Նորք գրատանը եւ Yerkir.am-ի խմբագրությունում (Հեռ`52 15 01)

 

 

Գրող, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի թարգմանությամբ մեկ գրքով լույս են տեսել Գաբրիել Գարսիա Մարկեսի երկու վեպերը ` «Հարյուր տարվա մենություն» եւ «Նահապետի աշունը»:

 

«Տիպ ու տառ»

Թէոդիկ

 

Հրատարակչությունը` Նաիրի

 

Ծավալը`264 էջ

Չափը`60x84 1/8

Կազմի տեսակը` կոշտ, լամինացված սուպեր-շապիկով 

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

Գիրքը նմանակություն է 1912թ. Պոլսում տպագրված «Տիպ ու տառ» գրքի, որը նվիրված էր հայ տառերի գյուտի 1500-ամյակին եւ  հայ տպագրության 400-ամյակին: Հրատարակված է պետպատվերով` հայկական գրատպության 500-ամյակի կապակցությամբ:

 

«Ազնիվ. Հայաստանից արմատախիլ արվածը Հունաստանում»

Օմիրոս Մավրիդիս

Թարգմանությունը հունարենից`Սիմոն Կյրկյաշարյանի

 

Հրատարակչությունը`Գրաբեր

 

Ծավալը`320  էջ

Կազմի տեսակը` կոշտ,  լամինացված

Որտեղ գնել` Գիրք հիմնադրամում (Հեռ`010 25 44 49)

 

 

«Գեւորգ Մարզպետունի»

Մուրացան

 

Հրատարակչությունը`Անտարես

 

Ծավալը`532 էջ

Չափը`60x84-1/16

Կազմի տեսակը` կոշտ 

Տպագրությունը` օֆսեթ

Որտեղ գնել` Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

Մուրացանի «Գեւորգ Մարզպետունի» նշանավոր պատմավեպը բազմաթիվ հրատարակություններ է ունեցել:  Դրանցում, տարբեր պատճառներով, սպրդել են ուղղագրական, կետադրական բազմաթիվ սխալներ, տարընթերցումներ եւ բնագրային տարբեր աղավաղումներ: Սույն հրատարակության տեքստը պատրաստվել է «Գեւորգ Մարզպետունի» պատմավեպի նախորդ բոլոր հրատարակությունների (1912, 1963, 1982, 1989 եւ այլն) մանրակրկիտ համեմատությամբ: Կատարվել են բազմաթիվ ճշտումներ, շտկումներ եւ ուղղումներ:

 

«Չարի քահանան»

Մատի Յոենսու

 

Հրատարակչությունը`Գիտանք

 

Ծավալը`200 էջ

Չափը` 17X12 սմ

Գինը`1750 դրամ

Որտեղ գնել` Բուկինիստ, Նոյյան Տապան, Նաիրի եւ Զանգակ գրախանութներում:

 

 

Հեղինակը երկար տարիներ եղել էր Հելսինկիի քրեական ոստիկանության սպա: Նրա վեպերը թարգմանվել են ավելի քան 20 երկրներում:

 

Հելսինկիում մետրոյով երթեւեկելը ավելի ու ավելի վտանգավոր է դառնում: Գնացքակառքերի միջեւ հայտնված տղամարդու դիակը մտածել է տալիս ինքնասպանության մասին:Սակայն ավագ քննիչ Տիմո Հարյունպան դրան չի հավատում: Իր կարծիքով դա կանխամտածված ու նախապատրաստված սպանություն է….

 

«Երեւան քաղաքի քարտեզ»

Քարտեզագիր` Գրիգոր Բեգլարյան

 

Հրատարակչությունը`Կոլլաժ

 

Ծավալը`1  էջ

Կազմի տեսակը` փափուկ

Տպագրությունը` Օֆսեթ

Գինը` 2000-2500 դրամ

Որտեղ գնել` Երեւան քաղաքի բոլոր գրախանութներում

 

 

«Գրքերի տաղավար» խորագրի հետ համագործակցել ցանկացող հրատարակիչները կարող են զանգահարել Մեդիամաքս-ի աշխատակից Լիլիթ Գյոզալյանին` 010 54 33 84

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին