Էրդողանի նոր հայտարարությունը «խաչ է քաշում» հայ-թուրքական արձանագրությունների վրա - Mediamax.am

4795 դիտում

Էրդողանի նոր հայտարարությունը «խաչ է քաշում» հայ-թուրքական արձանագրությունների վրա


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

Լուսանկարը` http://vdmsti.ru/


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր Բաքվում հայտարարել է, որ թուրք-հայկական հարաբերությունները չեն կարգավորվի այնքան ժամանակ, քանի դեռ չի կարգավորվել ղարաբաղյան հակամարտությունը:

Ինչպես հաղորդում է Trend-ը, Էրդողանն այդ մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ընդլայնված ձեւաչափով հանդիպման ընթացքում:

 

«Պաշտոնական Անկարան բազմիցս հայտարարել է այդ մասին»,- նշել է Թուրքիայի նախագահը:

 

Մինչդեռ հայ-թուրքական արձանագրությունները, որոնք ստորագրվել էին 5 տարի առաջ Ցյուրիխում, երբ Էրդողանը զբաղեցնում էր Թուրքիայի վարչապետի պաշտոնը, ենթադրում էին հարաբերությունների կարգավորում առանց նախապայմանների: 

 

«Մենք շատ ուրախ ենք, որ երդմնակալության արարողությունից մի քանի օր անց Դուք պաշտոնական այցով ժամանեցիք Ադրբեջան: Դա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունները գտնվում են զարգացման գագաթնակետին», - հայտարարել է Իլհամ Ալիեւը: 

 

Հիշեցնենք, որ Էրդողանի երդմնակալության արարողությանը մասնակցել էր ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, ով Թուրքիայի նախագահին փոխանցել էր 2015թ. ապրիլի 24-ին Երեւան այցելելու եւ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու հրավերը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին