Հայ-թուրքական հաշտության ուղին «անկեղծ երկխոսությունն է» - Mediamax.am

96265 դիտում

Հայ-թուրքական հաշտության ուղին «անկեղծ երկխոսությունն է»


Մարտին Շուլցը
Մարտին Շուլցը

Լուսանկարը` http://www.balkaneu.com/


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը այսօր ասել է, որ «հայերի եւ թուրքերի միջեւ հաշտության միակ ուղին անցյալի մասին անկեղծ երկխոսությունն է»:

«Ես հասկանում եմ, որ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հաշտությունը բարդ գործընթաց է: Շատ վերքեր դեռ թարմ են, շատ ձայներ դեռ լսված լինելու կարիք ունեն: Ամոքումը ժամանակ է պահանջում: Բայց մենք չպետք է մոռանանք հաշտությանն ու անցյալի ճանաչմանն ուղղված վերջին տարիների ջանքերի մասին: Կարեւոր է շարունակել դրական այս ուղղությունը»,- ասել է Մարտին Շուլցը:

 

Եվրախորհրդարանի ղեկավարն ասել է, որ այժմ պետք է հաղթահարել լռությունը եւ միմյանց մասին խոսելու փոխարեն խոսել միմյանց հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին