Էրդողանը քննադատել է Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտությունը» - Mediamax.am

108088 դիտում

Էրդողանը քննադատել է Գյուլի «ֆուտբոլային դիվանագիտությունը»


Սերժ Սարգսյանը եւ Աբդուլլահ Գյուլը
Սերժ Սարգսյանը եւ Աբդուլլահ Գյուլը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատության է ենթարկել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլին՝ 2008թ. սեպտեմբերին Երեւանում Հայաստանի եւ Թուրքիայի ֆուտբոլային հավաքականների միջեւ հանդիպմանը ներկա գտնվելու համար:

Ինչպես հաղորդում է թուրքական Today's Zaman թերթը, այդ մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է թուրք պատմաբանների հետ հանդիպմանը:

 

Նրա խոսքով՝ Աբդուլլահ Գյուլի այցն օգտագործվել է ի շահ հայերի, եւ դիվանագիտական հարթակում որեւէ էական արդյունքի չի հանգեցրել:

 

Աբդուլլահ Գյուլը Հայաստան էր այցելել 2008թ. սեպտեմբերի 6-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով: Իր կարճատեւ այցի շրջանակում նա հանդիպել էր Հայաստանի առաջնորդի հետ եւ մասնակցել «Հրազդան» մարզադաշտում կայացած ֆուտբոլային հանդիպմանը:

 

Այս այցով մեկնարկել էր այսպես կոչված «ֆուտբոլային դիվանագիտությունը», որն ավարտվել է 2009թ. հոկտեմբերին՝ Ցյուրիխում երկկողմ արձանագրությունների ստորագրմամբ, որոնք Թուրքիայի խորհրդարանի կողմից մինչ այսօր չեն վավերացվել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին