Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի ազգային արխիվը 2015թ. աշնանը կհրապարակի Արեւմտյան Հայաստանում եւ Օսմանյան Թուրքիայում հայոց եկեղեցու կալվածքների ու գույքի սեփականության վերաբերյալ փաստաթղթերը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանն Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանն ասել է, որ փաստաթղթերը կհրապարակվեն բնօրինակով՝ օսմաներենով, եւ կունենան հայերեն ու, ամենայն հավանականությամբ, անգլերեն թարգմանություն:
«Մեծ Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հայց է ներկայացրել Թուրքիայի Սահմանադրական դատարան եւ պահանջում է հետ վերադարձնել Սսի կաթողիկոսությունը: Այս առումով հարցն ավելի հետաքրքրական է դարձել: Մենք կհրապարակենք ժամանակին այդ տարածքների սեփականության իրավունքի վերաբերյալ հայերին տրված փաստաթղթերը»,- նշել է նա:
Ազգային արխիվի տնօրենը հավելել է, որ այս տարի հայ եկեղեցում մյուռոնօրհնություն է լինելու, եւ Ազգային արխիվն այս գլխավոր արարողության հետ կապված բոլոր փաստաթղթերը եւս հրատարակելու է:
«Մոտ 600-էջանոց գիրք է լինելու: Առաջին փասթաթղթերը վերաբերում են 1807թ.»,- ասել է Ամատունի Վիրաբյանը՝ հավելելով, որ գիրքը հրատարակվի մինչեւ սեպտեմբեր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: