Պաշտոնական Երեւան. «Թուրքիայի ԱԳ նախարարը ստում է» - Mediamax.am

38958 դիտում

Պաշտոնական Երեւան. «Թուրքիայի ԱԳ նախարարը ստում է»


Մեվլութ Չավուշօղլուն
Մեվլութ Չավուշօղլուն

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն այսօր մեկնաբանել է Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, թե իբր հայ-թուրքական արձանագրությունները ստորագրվել են որոշակի նախապայմաններով։

«Թուրքիայի արտգործնախարարը պարզապես ստում է։ Եթե նույն տրամաբանությամբ շարժվենք, ապա կարող ենք հայտարարել, թե արձանագրությունների բանակցման ընթացքում Թուրքիան խոստացել է, որ ճանաչելու է Արցախի անկախությունը»,- ասել է Տիգրան Բալայանը Արմենպրեսի հետ զրույցում:

 

ԱԳՆ խոսնակը հիշեցրել է, որ բանակցությունները 2008թ. մեկնարկել են թուրքական կողմի հետ հենց այն փոխադարձ համաձայնությամբ, որ այդ գործընթացը չի կարող ունենալ որեւե նախապայման։

 

«Այս համաձայնության հիման վրա ընթացան բանակցությունները, եւ ստորագրվեցին ցյուրիխյան արձանագրությունները։ Նախապայմանների բացակայության մասին բազմիցս են հայտարարել գործընթացին լավատեղյակ տարբեր մայրաքաղաքներից»,- նշել է Տիգրան Բալայանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին