Ժիրինովսկին Հայոց ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության ամենամռայլ էջը» - Mediamax.am

10531 դիտում

Ժիրինովսկին Հայոց ցեղասպանությունն անվանել է «մարդկության պատմության ամենամռայլ էջը»


Վլադիմիր Ժիրինովսկի
Վլադիմիր Ժիրինովսկի

Լուսանկարը` http://rus.ruvr.ru


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության /ՌԼԴԿ/ ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին ողջունել է Ֆրանսիայի խորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեորեն պատժելու վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այս մասին ասվում  է ՌԼԴԿ-ի կայքում տեղադրված Ժիրինովսկու հայտարարության մեջ:

 

«ՌԼԴԿ-ն վաղուց է խոսում հայերի ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: Մենք ողջունում ենք ֆրանսիացի խորհրդարանականների որոշումը», -ասել է նա:

 

«1915-ի ապրիլի դեպքերը մարդկության պատմության ամենամռայլ էջերից են: Ժողովրդի նման դաժան ոչնչացում չի եղել ոչ մի եվրոպական կամ ասիական երկրում: Գրեթե մեկ դար առաջ իրականացվել է մարդկանց ուղղակի բնաջնջում` նրանց ազգային պատկանելիությունից ելնելով: Այսօր աշխարհը խոսում է ժողովրդավարության մասին, եւ համաշխարհային հանրությունը պետք է ճանաչի հայերի ցեղասպանությունը», - ասել է Ժիրինովսկին:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին