MEDIAMAX
COMING SOON
ԵԱՀԿ Գործող նախագահ Էյմոն Գիլմորի բացառիկ հարցազրույցը Մեդիամաքս-ին:
Թեմաներ
 
 
 
 
Ամենաընթերցվածը
 
այսօրվա
շաբաթվա
ամսվա
 
 
 

Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը

Երեքշաբթի 24 Հունվար 2012 01:30
Ֆրանսիայի Սենատ
Photo: afp.com/Miguel Medina

Ֆրանսիայի Սենատ

 
Երեւան/Մեդիամաքս/ Ֆրանսիայի Սենատն այսօրվա լիագումար նիստում ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ֆրանսիացի սենատորները 127  “կողմ”, 86 “դեմ” ձայների հարաբերակցությամբ հավանության են արժանացրել նախագահ Նիկոլա Սարկոզիի գլխավորած “Միություն հանուն ժողովրդական շարժման” կուսակցության պատգամավոր Վալերի Բուայեի հեղիանակած օրինագիծը:

Օրինագիծը, որը 2011թ. դեկտեմբերի 22-ին ընդունվել էր նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովում, նախատեսում է 1 տարի ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք Ֆրանսիայի տարածքում Հայոց ցեղասպանության եւ այլ ցեղասպանությունների ժխտման համար:

Ֆրանսիայի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովի եւ Սենատի կողմից ընդունված օրինագիծը պետք է ստորագրվի եւ հաստատվի երկրի նախագահի կողմից:

Ավելի վաղ ֆրանսիահայ մշակույթի գործիչները, այդ թվում աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, դերասաններ Սիմոն Աբգարյանը, Սերժ Ավետիքյանը, պրոդյուսեր Ալան Թերզյանը եւ ուրիշներ, հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որով կոչ են արել ֆրանսիացի սենատորներին ընդունել օրինագիծը:  

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին այս տարի Երեւան կատարած պետական այցի ընթացքում ասել էր, որ եթե Թուրքիան չճանաչի Հայոց ցեղասպանությունը, «Ֆրանսիան ավելի առաջ կգնա»:

«Հավաքական ժխտողականությունը շատ ավելի վտանգավոր է եւ շատ ավելի անընդունելի է, քան ժխտողականությունն անհատական մակարդակում: Թուրքիան մեծ երկիր է եւ պիտի կարողանա ճիշտ նայել իր անցյալին, պիտի կարողանա ուղիղ նայել իր սեփական պատմության ինչպես լուսավոր, այնպես էլ ստվերոտ էջերին: Ճիշտ այնպես, ինչպես դա արել են այլ մեծ պետությունները, ինչպես, օրինակ, Գերմանիան: Եթե Թուրքիան կատարի իր պատմական տուրքը, ապա մենք կմնանք այնտեղ, որտեղ հիմա ենք, կմնանք նույն տեղում: Իսկ եթե Թուրքիան չանի դա, մենք ավելի առաջ կգնանք»,- ասել էր Սարկոզին՝ պատասխանելով այն հարցին, թե կարո՞ղ է արդյոք Ֆրանսիան քրեորեն դատապարտել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը:

վերադառնալ

Դիտումների քանակը՝  848
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:
 
 
Հեղինակներ
 
Օրը լուսանկարներում
 
22 Փետրվար 2012
Նախկին Միսս Ուէլս տիտղոսակիր Սոֆիա Կահիլը գլխարկներ է ցուցադրում Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում: Նախկին Միսս Ուէլս տիտղոսակիր Սոֆիա Կահիլը գլխարկներ է ցուցադրում Լոնդոնի նորաձևության շաբաթվա շրջանակում:
Մաշտոցի այգում շարունակվել է բողոքի ակցիան: Մաշտոցի այգում շարունակվել է բողոքի ակցիան:
Դերասանուհիներ Մեդլին Սթուվը եւ Էմբեր Վալետան ժամանել է Բեվերլի Հիլզ` հագուստի դիզայներների մրցանակաբաշխությանը: Դերասանուհիներ Մեդլին Սթուվը եւ Էմբեր Վալետան ժամանել է Բեվերլի Հիլզ` հագուստի դիզայներների մրցանակաբաշխությանը:
 
Design support by StudioOne, Hosted by ADC
© Copyright Mediamax 1999 -2012